Ապրիլի 18-ին, Ախալքալաքում 15 բազմազավակ ընտանիքներ դրամական օժանդակություն ստացան «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի կողմից:
Ընդհանուր առմամբ ևս 29 ընտանիք Ախալքալաքում, Նինոծմինդայում, Ախալցիխեում և Ծալկայում երրորդ և ավելի երեխա ունեցած ընտանիքները դրամական աջակցություն ստացան «Աջակցություն բազմազավակ ընտանիքներին» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն ուղղված է Ջավախքում ծնելիության խթանմանը: Այն հիմնադրամի հիմնական ծրագրերից է:
Ախալքալաքի Սուրբ Խաչ Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը բազմազավակ ընտանիքների նորածիններին նվիրաբերեց պատկերազարդ «Մանկական Աստվածաշունչ» մատյաններ:
Նշենք, որ ՋԱՀ-ը գործում է մեկ տարուց ավելի, իսկ բոլորովին վերջերս այն գրանցվեց նաև Ախալքալաքում:
Հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանի խոսքերով շուտով նաև գրասենյակ կբացվի Ախալքալաքում և ՋԱՀ-ը կընդլայնի իր ծրագրերը Ջավախքում: