Խորավայի փողոցում սպանված անչափահասի հոր` Զազա Սարալիձեի խոսքերով, սպանության առաջին օրը, երեխաները պատմել են, թե ինչ զենք են ունեցել և երեք տղայի անուն են նշեկ, ովքեր դանակով հարվածել են նրա որդուն:

Այդ երեքը` Գ.Ջ., Մ.Կ. և քահանայի որդին, այս մասին Զազա Սարալիձեն հայտարարեց, խորհրդարանի միջանկյալ քննչական հանձնաժողովի նիստում:

Նրա խոսքերով, տեղեկատվությունը նրան հաղորդել են երեխաները, ովքեր մասնակցել են վիճաբանությանը:

«Ինձ համար ժամանակ պահանջվեց պարզելու համար, թե արդյոք այդ անհատներն են, ինչը իսկապես հաստատվեց, ոչ միայն իմ կողմից, այլև հետաքննության: Դատախազությունն ինքը ինձ ցույց տվեց, թե ովքեր էին նրանք», – հայտարարեց Զազա Սարալիձեն:

Ըստ նրա, միջադեպը սկսվել է դպրոցի զուգարանից: Զազա Սարալիձեն հանձնաժողովին է ներկայացրել այն տեղեկությունը, որով նրա հետ կիսվել են միջադեպին մասնակից երեխաները:

«Միջադեպը սկսվել է դպրոցի զուգարանից: Որքանով գիտեմ, իմ որդու ընկերները կամ վախեցրել են, կամ ինչ-որ բան են արել: Ոչ-ոք չգիտի ամբողջական պատմությունը, ոչ մի կողմը չի պատմում ամբողջ պատմությունը, ոչ իններորդ դասարանցիները, ոչ էլ իմ որդու ընկերները: Ընդհանուր առմամբ, պատմությունը այսպիսին է, որ նրան վախեցրել են ատրճանակով, երկրորդ կողմը նեղացել է, և օգնության է կանչել զարմիկին, նա էլ իր ընկերներին: Սակայն, հետաքրքիր է այն, որ ինձ մոտ առաջանում է մի հարց, որին ես չեմ կարող պատասխանել, երբ Ա.Ս.-ն կանչում է Մ.Կ.-ին ոչ-ոք չգիտի, թե ինչ տեղեկություն է տվել նրան և ինչի հիման վրա պետք է գար Մ.Կ.-ն և նրա ընկերները: Ոչ-ոք չի խոսում այն մասին, թե ինչ է նախորդել այս գործին:

Կարծում եմ, Ա.Ս. տվել է Մ.Կ.-ին շատ անիրատեսական տեղեկատվություն, հիմնվելով այն բանի վրա, որ բոլոր նրանք, ովքեր եկել են Խորավա փողոց, զենք ունեին, այն դեպքում, երբ փոքր երեխաները զենքով չեն գնում վիճաբանության, հատկապես դպրոցական շրջանում: Դա միտումնավոր քայլ էր, որ ինչ-որ մեկին վնասելու», – հայտարարեց Սարալիձեն:

2017 թվականի դեկտեմբերի 1-ին Թբիլիսիի Խորավա փողոցում վիրավորվել են երկու պատանիներ: Նրանցից մեկը մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, երկրորդը, չնայած բժիշկների ջանքերին և մի շարք վիրահատությունների, մահացել է դեկտեմբերի 2-ին հիվանդանոցում: Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը այս սպանության փաստով ձերբակալել է 2011 թ.-ին ծնված մի պատանու և նրան կանխամտածված սպանություն կատարելու մեղադրանք առաջադրել: Հետագայում ևս մեկ պատանու նկատմամբ հետախուզություն էր հայտարարվել, ով մեղադրվում էր կանխամտածված սպանություն կատարելու մեջ նրա բացակայության ընթացքում: Դատարանը երկու պատանիների համար կանխարգելիչ միջոց է ընտրել կալանքի տեսքով: Անչափահաս Գ.Ջ.-ն, ով հետախուզության մեջ էր գտնվում դեկտեմբերի 4-ին հանձնվել է ոստիկանությանը: