Այսօր՝ մարտի 8-ին, Ախալցիխեում Ռուսթավելիի արձանի մոտ, հասարակական կազմակերպությունների կողմից «ռուսական օրենքի» դեմ բողոքի ցույց է անցկացվել:
Հանրահավաքին մասնակցել են ԶԼՄ-ների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ, շարքային քաղաքացիներ։
Հանրահավաքի մասնակիցները դատապարտել են «Ժողովրդի ուժը» շարժման նախաձեռնած և «Վրացական երազանքի» պատգամավորների կողմից աջակցվող օրինանախագիծը և նշել, որ այն սպառնում է Վրաստանի եվրոպական ապագային և քաղաքացիների բարեկեցությանը:
Հանրահավաքի ընթացքում հնչել են Վրաստանի, Եվրամիության և Ուկրաինայի օրհներգերը։
Աղբյուրը՝ sknews.ge