Այսօր Ախալքալաքի մշակույթի տանը «Մադլի» բարեգործական հիմնադրամը կազմակերպել էր միջոցառում, որը ներառում էր կրկեսային և երաժշտական համարներ:

2

Տոմսերի հասույթից ստացված գումարը տրամադրվելու է հիվանդ երեխաների բուժման համար անհրաժեշտ որոշակի ծախսեր հոգալուն:

«Մադլի» հիմնադրամը Վրաստանի տարբեր քաղաքներում կազմակերպում է նման միջոցառումներ և յուրաքանչյուր տարածաշրջանից հավաքված գումարը տրամադրվում է այդ շրջանի հիվանդ երեխաներին:

3

«Մանդլի» հիմնադրամի նախագահ Ջեմալ Դեմիրաձեի խոսքով, փորձում են այս միջոցառումներով օգտակար լինել հիվանդ երեխաներին, նա շնորհակալություն է հայտնում հանդիսատեսին, ովքեր սատարում են իրենց բարեգործություն իրականացնել: Իրենք են հիմնադրել թատերական ստուդիան: Ուրախացնելով և ժպիտ պարգևելով հանդիսատեսին, կարողանում են օգնել այլ երեխաների:
4

Ախալքալաքի Մշակույթի տանը հիմնական հանդիսատեսը դպրոցահասակ երեխաներն ու նրանց ծնողներն էին:

1

Սոնա Տոնականյան