Ախալքալաքի քաղաքապետարանը մրցույթ է հայտարարել Ախալքալաքի մունիցիպալիտետի տարածքում 125 միավոր և 1100 լիտր ծավալով մետաղական աղբամաններ գնելու համար:

Հարկ է նշել, որ Սպասարկման կենտրոնից խոստացել էին, որ նոր աղբամաններ ստանալուն պես Բուղաշեն գյուղում լրացուցիչ աղբարկղեր կտեղադրվեին:

Ապրիլի 28-ին Ախալքալաքի քաղաքապետարանի կողմից հայտարարվել է 125 միավոր աղբամանի գնման մրցույթ: Առաջարկների ընդունումը կտևի մինչև մայիսի 10-ը։ Մրցույթի նախնական գումարը 200 000 լարի է։

Աղբարկղերը պետք է ձեռք բերվեն հետևյալ տեխնիկական պարամետրերի համաձայն՝

Տարողությունը՝ 1100 լիտր,
Երկարությունը՝ ոչ ավելի, քան 1400 մմ,
Բարձրությունը՝ ոչ ավելի, քան 1500 մմ,
Լայնությունը՝ ոչ ավելի, քան 1100 մմ,

Աղբարկղը պետք է ունենա կափարիչը բացելու համար ոտնակ:

Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տեղեկություններով՝ աղբարկղերը տեղակայվելու են ոչ միայն քաղաքում, այլև՝ գյուղերում, սակայն, թե որոնցում՝ դեռ չի հստակեցվում։

«Ամեն տեղ աղբարկղերի պակասի խնդիր կա, որ աղբը դաշտերը չնետեն, գյուղերում: Դեռ ցուցակ չկա, թե կոնկրետ որտեղ կտեղադրվեն աղբարկղերը: Պարզ կդառնա, երբ դրանք տեղ կհասնեն: Մենք գիտենք, որ գյուղերում պետք է տեղադրենք: Ծախսերը, բնականաբար, կավելանան, երբ բոլոր գյուղերում աղբարկղերը տեղադրենք, քանի որ պետք է աղբահանել, բայց մենք կունենանք աշխատողներ, ովքեր կհավաքեն աղբահանության համար նախատեսված վճարը»,- ասում է Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Մխիթար Ռստակյանը։