Վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հրաժարականից հետո երկրի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին կառավարության պարտականությունների կատարման վերաբերյալ հրամանագիր է ներկայացրել։
Նախագահի հրամանագիրը իր պաշտոնական կայքում մի քանի րոպե առաջ է հրապարակվել:
«Վրաստանի Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետի և 80-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն Վրաստանի կառավարության նույն կազմը պետք է պարտադիր կատարի պարտականությունները, մինչև կառավարության նոր կազմը ձևավորվի», – ասված է նախագահի հրամանագրում։
Կվիրիկաշվիլիի հրաժարականը նշանակում է, որ կառավարության կազմը ինքնաբերաբար լուծարվում է։ Դրանից հետո խորհրդարանական մեծամասնությունը 7 օրվա ընթացքում պետք է ներկայացնի նոր կառավարության կազմը, որից հետո էլ 7 օրվա ընթացքում Գիորգի Մարգվելաշվիլին կառավարության նոր կազմը կներկայացնի խորհրդարանին։