«Վրաստանում կորոնավիրուսի հնարավոր տարածման կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում, ժամանակավորապես դադարեցվել են չվերթները Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության հետ»,- այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը:
Գերատեսչության լրատվությամբ, նշվածի մասին արդեն տեղեկացվել է Չինաստանի ավիացիայի վարչությունը և համապատասխան ավիաընկերությունը:
Սահմանափակումը գործելու է մինչև ձմեռային սեզոնը ավարտը՝ 2020 թվականի մարտի 29-ը:
Նշենք, որ Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 132-ի: Վարակվածների թիվը հասել է 6000-ի: Վարակի տարածման գագաթնակետը կշարունակվի ևս 10 օր:
Տարբեր երկրներ Չինաստանի Ուհան քաղաքից, որտեղ առաջին անգամ տարածվել էր վարակը, սկսել են տարհանել իրենց քաղաքացիներին: