Օրենքի գերակայության ինդեքս 2022-ի համաձայն՝ Վրաստանն աշխարհում զբաղեցնում է 49-րդ տեղը։ Համապատասխան զեկույցը հրապարակում է World Justice Project ամերիկյան կազմակերպությունը, որի կենտրոնակայանը գտնվում է Վաշինգտոնում։

Միաժամանակ, ըստ զեկույցի` Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում Վրաստանն առաջինն է օրենքի գերակայության մակարդակով։ Հատկանշական է, որ 2021 թվականի զեկույցի համեմատ՝ Վրաստանի դիրքերը Օրենքի գերակայության ինդեքսում չի փոխվել։ 2020 թվականի դրությամբ Վրաստանը զբաղեցնում էր 42-րդ տեղը։

Զեկույցը գնահատում է 140 երկիր ութ հարթություններով՝ սահմանափակ կառավարության լիազորություններ, կոռուպցիայի բացակայություն, բաց կառավարում, հիմնարար իրավունքներ, կարգ և անվտանգություն, օրենքի կիրարկում, քաղաքացիական արդարադատություն և քրեական արդարադատություն:

Համաշխարհային վարկանիշային աղյուսակի առաջին հնգյակն ունի այսպիսի տեսք՝ Դանիա, Նորվեգիա, Ֆինլանդիա, Շվեդիա, Նիդեռլանդներ, իսկ վերջին տեղը զբաղեցնում է Վենեսուելան։

Միաժամանակ, օրենքի գերակայության ինդեքսով, Ուկրաինան 76-րդ տեղում է, իսկ Ռուսաստանն այս տարի 107-րդն է։