Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) հայտնել է Քվեմո Քարթլիի և Կախեթիի շրջաններում էթնիկ վրացիների և ադրբեջանցիների միջև ազգամիջյան ատելություն հրահրելու փորձեր կատարող խմբերի գոյության մասին:
Պետական անվտանգության ծառայությունը հայտնում է, որ այս տեղեկատվությունը հիմնված է հետախուզության վրա: Գերատեսչության համաձայն, այդ անձինք «ակտիվորեն օգտագործում են տարբեր սուր հարցեր բացասական համատեքստում»: Նման զգայուն թեմաների սխալ մեկնաբանումը տեղի է ունենում «հայրենասիրական մոտիվներով»:
Պետական անվտանգության ծառայությունը կարծում է, որ նման «դիտավորյալ հանրային կոչերն» «ակնհայտ սպառնալիք են հանդիսանում վրաց բնակչության հետ խաղաղ համակեցության համար» այն շրջաններում, որտեղ խիտ բնակեցված են էթնիկ ադրբեջանցիները:
«Մի խումբ մարդիկ փորձում են պառակտություն մտցնել Վրաստանի քաղաքացիների` էթնիկ ադրբեջանցիների և վրացիների միջև` տարածելով ոչ ճիշտ և ագրեսիվ կոչեր, որոնք երկու կողմերում էլ հայտարարություններ ու գործողություններ են առաջացնում, որոնք վիրավորում են ազգային պատիվն ու արժանապատվությունը: Մարդկանց այս խումբը հույս ունի, որ ազգամիջյան ատելություն հրահրելը կհանգեցնի էթնիկական հողի վրա մարդու իրավունքների ապօրինի խախտմանը», – ասվում է հայտարարության մեջ:
Գերատեսչությունը հավելում է, որ նշված խումբը «ներկայացնում է իրավիճակն այնպես, որ էթնիկ վրացիները օգտվում են առավելությունեիրց»՝ կապված ազգային փոքրամասնություններ ներկայացնող Վրաստանի քաղաքացիների հետ:
Պետական անվտանգության ծառայությունը հետաքննում է մի խումբ անձանց կողմից ռասսայական խտրականության փաստը: