Հունիսի 3-ին Ախալքալաքի մշակույթի տանը «Ջավախքի գարուն» փառատոնի եզրափակիչ փուլն էր։

Արդեն 10 տարի է նշվում է «Ջավախքի գարուն» փառատոնը, որին մասնակցում են Ազգագրական և ժողովրդական երգի-պարի ջավախքյան տարբեր գյուղերի համույթներ և մենակատարներ։

ջ գ

Փառատոնը յուրաքանչյուր տարի անցկացնում է նախընտրական փուլ, որի շեմն հաղթահարող խմբերը մասնակցում են Ախալքալաքի համերգ-մրցույթին, և ժյուրին տեղում գնահատում է ելույթները։ Փառատոնում շատ են հաղթողները, մի քանի խումբ կարող է ունենալ առաջին տեղ, մի քանի խումբ երկրորդ և այսպես շարունակ, խրախուսական մրցանակներ ստանում են շատերը։ Այսինքն փառատոնին մասնակից որևէ մեկը առանց մրցանակ չի մնում։

ջավախքի գարուն բե

Մշակույթի տան մեծ դահլիճում հանդիսականը հազիվ էր տեղավորվել, մարդկանց խտացումը նաև հանդերձարաններում ու միջանցքներում էր, քանի որ փառատոնին մասնակցելու էին եկել շրջանի շատ գյուղերից խմբեր՝ 30-ից 50 հոգիական կազմերով, ինչպես նաև ծնողներ և այլ հանդիսատես։

ջավախքի գարուն հ

Ոգևորված էին թե մասնակից երիտասարդները և թե ծնողները, քանի որ երեխաներին միշտ չի ընձեռվում բեմում հանդիսականի առջև ելույթ ունենալու, այս փառատոնը ինքնարտահայտման միջոց է շատերի համար։

ջավախքի գարուն երգ

Առավոտյան սկսված համերգը տոնական տրամադրություն էր հաղորդում հանդիսատեսին մինչև երեկո։ Բոլոր խմբերի ելույթից հետո ժյուրին հայտարերեց հաղթողների անունները։

ջավախքի գարուն հաղ — копия
Ազգագրական պարի մրցույթում Բարալեթ, Խանդո, Մերենիա գյուղերի խմբերը ստացան երրորդ մրցանակ, Դիլիսկա, Բեժանո, Արագվա գյուղերը ստացան երկրորդ մրցանակ, առաջին հորիզոնականում Վաչիան, Ազավրեթ, Ալաստան գյուղերի թիմերն էին, իսկ Գրան պրիի արժանացան Ծալկայի շրջանի Նարդևան և Ախալքալաքի շրջանի Վարևան գյուղերի խմբերը։

ջավախքի գարուն բ

Երգ-մրցույթի հաղթողներն էին Ելենա Կարոյանը Վարևան գյուղից, Հալևորյան Սերգեն Ալաթուման գյուղից, Գյուլբեկյան Արա Վաչիան գյուղից: Լուսինե Նանայանը Սաթխա գյուղից արժանացավ Գրան պրիի:
ջավախքի գարուն — копия

ջա գա

Ժյուրին գնահատել է մասնակիցներին թե պարային շարժումների ճշգրտությունն ու բարդությունը, թե հագուստն ու բեմական կեցվածքը, երաժշտական մրցույթում ևս ոչ միայն ձայնային հատկանիշներն են կարևոր եղել, այլ նաև արտիստիզմն ու ներկայանալիությունը։

ջավախքի գարուն2

ՋԱՎԱԽՔԻ ԳԱՐՈՒՆ1
Սոնա Տոնականյան