Ախալքալաքի Մշակույթի տանը ելույթներ ունեցան Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթները վարում էր Սամցխե-Ջավախքի նահանգապետ Կախա Սամխարաձեն:
Ելույթը սկսեց Միխեիլ Ջանելիձեն:
«Վրաստանի հզորությունը նշանակում է Հայաստանի հզորությունը, Հայաստանի հզորությունը նշանակում է Վրաստանի հզորությունը», – ասաց նա, ինչը ընդունվեց ժողովրդի կողմից ծափահարություններով:
«Մենք երեկ քննարկեցինք երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը, հասկացանք, որ վարչապետի թիմը լիարժեք մոտիվացիա և հարաբերությունների խորացման և ամրապնդման ցանկություն ունի»:
Միխայիլ Ջանելիձեն նաև խոսեց 1+4 կրթական ծրագրի մասին, ըստ որի, 100 շրջանավարտ ընդունվում են Վրաստանի բուհեր, մեկ քննություն` ընդհանուր հմտության հանձնելով մայրենի լեզվով, ասաց, որ Վրաստանում կա 118 հայկական դպրոց:
«Շրջանի և կենտրոնի միջև ավելի շատ կապեր հաստատելու համար մենք նոր ենթակառուցվածքային նախագծեր ենք իրականացնում, հայտարարում ենք նոր տենդեր-մրցույթներ: Ավելի կոնկրետ շուտով Նինոծմինդայից Հայաստան ճանապարհը կվերականգնվի, տենդեր-մրցույթը արդեն հայտարարված է», – ասաց նա:
Իր ելույթի ավարտին փոխվարչապետը խաղաղություն մաղթեց երկու երկրներին:
Նիկոլ Փաշինյանը իր ելույթը սկսեց շնորհակալական խոսքով:
«Ես վարչապետի պաշտոնում ընտրվեցի սիրո և համերաշխության հեղափոխության արդյունքում, և հիմա ես եկել եմ Վրաստան` վրաց ժողովրդի և Վրաստանի կառավարության հանդեպ սիրո և համերաշխության ուղերձը փոխանցելու համար: Եվ ես տեսնում եմ, որ այդ ուղերձը հասել է իր նպատակին», – ասաց Հայաստանի վարչապետը:
Նա ասաց, որ վրաց գործընկերների հետ պաշտոնական հանդիպումների ժամանակ նրանք արագորեն տեղափոխվել են պաշտոնական հատվածից ոչ ֆորմալ մասի, որտեղ նայում են ոչ թե փաստաթղթերին, այլ միմյանց աչքերին:
«Երեկ մենք Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ, պաշտոնական ընթրիքի ժամանակ նայեցինք իրար աչքերի մեջ և հասկացանք, որ մենք ոչ միայն հարևան երկրների վարչապետներ ենք, այլև բարեկամներ, և ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ այդ պահից մենք միմյանց դիմում ենք անունով, ես ասում եմ նրան` Գիորգի, նա ինձ ասում է Նիկոլ», – ասաց Փաշինյանը:
Նա նաև ասաց, որ նոր բանաձևը պետք է աշխատի նոր հարաբերություններում, որ հայերը և հայ ժողովուրդը պետք է համոզված լինեն, որ վրացական կողմից ու հակառակը չկան սպառնալիքներ և սադրանքներ:
«Ես որևէ խնդիր չեմ տեսնում, որ Հայաստանն այլ տեսակետներ ունի արտաքին քաղաքականության վերաբերյալ, Վրաստանը այլ: Քանի որ հայ-վրացական հարաբերություններում նրանք ունեն նույն տեսակետները, անկախ արտաքին քաղաքականությունից», – ասաց նա:
Նա նաև խոսեց այն մասին, որ Հայաստանում հեղափոխությունը աշխարհի բոլոր հայերի, ինչպես նաև ջավախահայության արժանիքն է:
«Համոզված եմ, որ ինչպես Հայաստանի բնակչությունն է հեղափոխությամբ ոգեշնչված, այնպես էլ Հայաստանի բոլոր անկյուններում, Ջավախքի հայերը նույնպես ոգևորությամբ կզարգանան և կբարգավաճեն Վրաստանի հայաբնակ շրջաններին, երկիրը դարձնելով ավելի ուժեղ», – ասաց նա: