Այսօր, մայիսի 26-ին Ջավախքը ևս միացավ «Արի պարի քոչարի» համահայկական ֆլեշմոբին, որը նվիրված էր ՀՀ և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակներին:
Իր տեսակի մեջ առաջին համահայկական ֆլեշմոբին միացավ նաև Ջավախքը: Պարուսույց Նասլեթ Քեյանի գլխավորությամբ թվով չորս՝ «Վաչիան», «Անի», «Զարթոնք», «Ջիվանի» համույթների սաները ձեռք-ձեռքի տված պարեցին հայկական քոչարին:
«Արի պարի քոչարի» համահայկական նախագծի շրջանակներում 2018թ. մայիսի 26-ին աշխարհի տարբեր անկյուններում բնակվող հայերը պարեցին հաղթական քոչարին՝ ի նշան հայի միասնականության:
Գրենոբլի և Դոֆինեի Հայկական մշակույթի տունը (Ֆրանսիա) Սփյուռքի նախարարության աջակցությամբ Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակներին ընդառաջ նախաձեռնել է «Արի պարի քոչարի» նախագիծը: Հայկական մշակույթի տան նախաձեռնությանը միացել են աշխարհի 33 երկրներում, 61 քաղաքներում ու գյուղերում հարյուրավոր խմբեր: