Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) այսօր կանցկացվի «Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի (II)» գործով վերջին լսումները:
Վաղվա նիստից հետո դատարանը որոշում կայացնելու համար որոշումը կքննարկվի: Իսկ այն հայտարարելու համար, հավանաբար, մի քանի ամիս կպահանջվի:
Ստրասբուրգում է գտնվում Վրաստանի պատվիրակությունը` արդարադատության նախարարի տեղակալ Գոչա Լորթքիփանիձեի գլխավորությամբ:
Օգոստոսյան պատերազմի գործով Վրաստանը 2008 թվականի օգոստոսի 11-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ռուսաստանի դեմ հայց էր ներկայացրել: Սակայն այն, վերջնականապես ընդունված ճանաչվեց 2011 թ.-ի դեկտեմբերի 13-ին, իսկ 2012 թ.-ի ապրիլի 3-ին գործը ներկայացվեց Մեծ պալատի քննարկմանը:
2016 թվականի հունիսի 6-ից 17-ն ընկած ժամանակահատվածում հարցաքննության են ենթարկվել 33 վկա, այդ թվում` 16-ը Վրաստանի կառավարության կողմից կանչված, 11-ը` Ռուսաստանի, իսկ 6-ը` Ստրասբուրգի դատարան կողմից կանչված:
Վրաստանը մեղադրում է Ռուսաստանին 2008 թ.-ի օգոստոսին և հաջորդող ժամանակաշրջանում` նրա դեմ ագրեսիա կիրառելու և մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների զանգվածային խախտման, երաշխավորված մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայով և նրա արձանագրություններով:
Մասնավորապես, Վրաստանը կարծում է, որ Ռուսաստանը խախտել է Եվրակոնվենցիայի հոդվածները` կյանքի իրավունքի, խոշտանգումների արգելքի, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, ազատության և անվտանգության իրավունքի, ազատ տեղաշարժվելու, և այլն:
Նշենք, որ օգոստոսյան պատերազմի մասին գործը երկրորդ միջպետական հայցն է, որ Վրաստանը ներկայացրել է ընդդեմ Ռուսաստանի, ՄԻԵԴ-ում: Առաջին դատական հայցը վերաբերում էր զանգվածային կալանքների, ձերբակալությունների և վրացիների կոլեկտիվ աքսորին Ռուսաստանից 2006 թ-ի աշնանը, որը Ստրասբուրգի դատարանը ճանաչեց Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի հոդվածների խախտում և պարտավորեց Ռուսաստանին փոխհատուցում վճարել: