Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ տարածված այն տեղեկատվությանը, որ ինքը կեղծ կովիդ-քարտ է վերցրել, չի համապատասխանում իրականությանը:
Ինչպես նշել է Իրակլի Ղարիբաշվիլին, երեկ «Մթավարի արխին» հերթական սուտն ու սադրանքն է իրականացրել:
«Առանց իմ թույլտվության նրանք մուտք են գործել համակարգ իմ անձնական համարով և գրանցել են ինձ երկրորդ պատվաստման համար: Ինչպես դուք գիտեք, ես պատվաստվել եմ Pfizer պատվաստանյութով մեկ անգամ: Եվ ես դեռ մի քանի շաբաթ ունեմ, 21-28 օր կամ առավելագույնը մինչև 42 օր պետք է անցնի: Դեռ 28 օրը չի անցել, շնորհակալություն իմ առողջության համար նման հոգատարության համար, բայց օգտագործելով իմ անձնական համարը, առանց իմ թույլտվության, Ձեր աշխատակիցները մտնում են գրանցման համակարգ և նման խարդախություն են անում, դա շատ ամոթալի վարքագիծ է:
Նաև տեղեկություն տարածվեց, թե ես կեղծ կովիդ-քարտ եմ վերցրել։ Արդարադատության նախարարությունը պարզաբանումներ է տվել դրա վերաբերյալ. Սա սովորական տեղեկատվական քարտ է, որը նախարարությունը պատրաստել է իմ հանձնարարությամբ և ցանկացած պահի կարող է ստանալ ցանկացած քաղաքացի: Այս քարտը պարունակում է հետեւյալ տեղեկությունները մարդու մասին, թե արդյոք նա պատվաստվել է, քանի դոզայով, վերջին PCR թեստի արդյունքները, ինչպես նաեւ այն տեղեկությունները, թե արդյոք նա կորոնավիրուսով հիվանդցել էլ: Սա շատ պարզ տեղեկատվական քարտ է, որը մենք կոչում ենք կովիդ քարտ:
Տխուր է, որ նման սուտը մոլորեցնում է հանրությանը։ «Մթավարի արխի»-ին, ցավոք, զբաղվում է այդ դեմագոգիայով և ստի տիրաժավորմամբ:
Ողջունելի է, որ պետական տեսուչը պարզաբանումներ է արել այդ կապակցությամբ, հետաքրքրություն ցուցաբերել: Ես ողջունում եմ այդ փաստը: Չի կարելի անձնական տվյալներն օգտագործել առանց մարդու թույլտվության», – հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին: