«Լրագրողներ առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը ևս մեկ անգամ կոչ է անում Վրաստանի իշխանություններին խորությամբ և թափանցիկ կերպով հետաքննել օպերատոր Լեքսո Լաշքարավայի մահը:
«Այսօր հարյուրավոր լրագրողներ հավաքվել էին հարգանքի տուրք մատուցելու TV Pirveli հեռուստատեսության օպերատոր Ալեքսանդր Լաշքարավային, ով մահացավ հոմոֆոբ խմբերի կողմից ծեծի ենթարկվելուց վեց օր անց:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը Վրաստանի իշխանությանը կոչ է անում իրականացնել խորը, անկողմնակալ և թափանցիկ հետաքննություն», – ասված է կազմակերպության տարածած հայտարարության մեջ: