Մայիսի 18-ին և 19-ին Ջավախքի թանգարանները ևս միացան 1977 թվականից ի վեր նշվող «Թանգարանների միջազգային օրվան»։
jnews-ը իր ընթերցողին է ներկայացնում Ջավախքի երեք թանգարան․ Ախալքալաքի գավառագիտական թանգարանը, Գանձայում գտնվող Վահան Տերյանի տուն-թանգարանը և Կարծախում Ջիվանու տուն-թանգարանը։
Ախալքալաքի Գավառագիտական թանգարանը հիմնադրվել է 1965 թվականին և առաջին տնօրենը եղել է Մկրտիչ Քթոյանը: Թանգարանը 7 ցուցասրահ ունի, որտեղ ներկայացված են սկսած հողագործական իրերից, ձեռագործ կարպետներից, կտավներից մինչև եկեղեցական արժեքավոր մատյաններ:
Վահան Տերյանի տուն-թանգարանում մայիսի 18-ին անցկացվեց միջոցառում, որտեղ ներկայացվեց Տերյանական պոեզիան։
Թանգարանային միջոցառումների շրջանակներում Ջիվանու տուն-թանգարանում ևս ակտիվություն էր տիրում։ Թանգարանի բակում գյուղի երիտասարդները համագյուղացի հանդիսականի համար երգ ու պար ներկայացրեցին։
Սոնա Տոնականյան