Վրաստանում տեղի ունեցավ ընդունելություն «Արևելք-Արևմուտք» էներգետիկ միջանցքի 20-ամյակի կապակցությամբ:
Ընդունելության ժամանակ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ «Բաքու-Սուփսա նախագիծը այսօր կարելի է անվանել դարի նախագիծ, որով սկսվել է նոր դարաշրջան, և ստեղծել Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության և խաղաղության ավելի մեծ երաշխիք»:
Ինչպես ասվում է Վրաստանի կառավարության վարչակազմի հաղորդագրության մեջ, Գեորգի Կվիրիկաշվիլին շնորհակալություն է հայտնել ադրբեջանցի պաշտոնակից Արթուր Ռասիզադեին, British Petroleum-ի ներկայացուցիչներին և բարեկամ երկրների դեսպաններին հանդիսավոր միջոցառմանը մասնակցելու համար և խոսել Բաքու-Սուփսա խողովակաշարի կարևորության մասին:
«20 տարվա ընթացքում, մենք ականատես ենք լինում այն կարևոր ջանքերի շարունակմանը, որոնց նպատակն էր օգտագործել «Հարավային էներգետիկ միջանցքը»: Այս ամենը սկսվեց Բաքու-Սուփսա նավթամուղի նախագծով, որին հաջորդեց Վրաստանի տրանսպորտի ներուժի զարգացումը, մուտք դեպի միջազգային ասպարեզ, հուսալի և նշանակալի տարանցիկ երկրի պատկերի ստեղծմամբ: Այս նախագծի շնորհիվ Վրաստանը, ի վերջո, հետ եկավ և գրավեց իր տեղը աշխարհի քարտեզի վրա, որպես պատմական տարանցիկ երկիր, որն առաջարկում է լավագույն տարանցիկ երթուղին Արևելքից- Արևմուտք և հակառակը»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին:
Գիորգի Կվիրիկաշվիլիի գնահատմամբ, 20 տարի առաջ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը և Վրաստանի նախագահ Էդուարդ Շևարդնաձեն ընդունեցին ռազմավարական որոշում-Բաքու-Սուփսա խողովակաշարի նախագծով` սկսվեց մի նոր դարաշրջան և ստեղծվեց Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության և խաղաղության երաշխիք:
Էդիտա Բադասյան