Վրաստանի Ազգային բանկի կողմից սահմանված հուլիսի 29-ի պաշտոնական փոխարժեքի համաձայն՝ լարին շարունակում է արժևորվել բոլոր հիմնական արժույթների նկատմամբ։ Ախալքալաքի մասնավոր փոխանակման կետերում լարի փոխարժեքն աննշան է փոփոխվել:
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին ռուբլին կտրուկ արժեզրկվեց` 1000 ռուբլին նախկին 44 լարիի փոխարեն հիմա արժե 41 լարի, իսկ դոլարը սահմանեց հերթական հակառեկորդը՝ 100 դոլարն արժե 276 լարի։
Վրաստանի Ազգային բանկի պաշտոնական փոխարժեքը հուլիսի 29-ին
- 1 դոլար՝ 2,7703 լարի (-0,0088 լարի)
- 1 եվրո՝ 2,8071 լարի (-0,0137 լարի)
- 100 ռուբլի՝ 4,5601 լարի (-0,0082 լարի)
Փոխարժեքը Ախալքալաքի մասնավոր փոխանակման կետերում հուլիսի 29-ի առավոտյան
- 100 դոլարը վաճառվում է 276 լարիով, գնվում՝ 277 լարիով
- 1000 ռուբլին վաճառվում է 41 լարիով, գնվում՝ 43 լարիով
- 100 եվրոն վաճառվում է 281 լարիով, գնվում՝ 283 լարիով