Երևանը ներկա պահին աշխատում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի կազմակերպման ուղղությամբ: Փաշինյանը այս մասին պատմել է Sputnik Հայաստանին տված հարցազրույցում` պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա պատրաստվում է մայիսի 26-ին Թբիլիսիում տոնել հանրապետության 100-ամյակը:
«Որքան հնարավոր է արագ կուղևորվեմ Վրաստան: Հիմա ընթանում է այցի կազմակերպման աշխատանքներ: Հենց մենք պայմանավորվենք ժամկետների մասին, ես կհայտարարեմ», – ասաց Փաշինյանը:
Մայիսի 11-ին կայացավ հեռախոսազրույց Հայաստանի և Վրաստանի վարչապետների` Նիկոլ Փաշինյանի և Գիորգի Կվիրիկաշվիլիի միջև: Կողմերը պայմանավորվեցին մոտ ապագայում հանդիպման մասին և միմյանց հրավիրեցին այցելելու Երևան և Թբիլիսի:
Ավելի վաղ, Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին իր հայ գործընկեր Արմեն Սարգսյանին հրավիրել էր մայիսի 26-ին Թբիլիսիում նշելու հանրապետության 100-ամյակը: