Երևանի հանրապետության հրապարակում տեղի ունեցավ ընդդիմության երկրորդ հանրահավաքը: Այժմ ցուցարարները երթով անցնում են մայրաքաղաքաի փողոցներով, նրանց առաջնորդում է ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը:
Հայտարարվում է, որ բողոքի շարժումը լինելու է շարունակական, դրա նպատակն է տապալել ապրիլի 17-ին նշանակված վարչապետի ընտրությունը:
Ընդդիմության առաջնորդը իր հարթակից դիմեց հանրահավաքի մասակիցներին. «Սա Հայաստանում հետխորհրդային երկրների նորագույն պատմության առաջին զանգվածային շարժումն է, որը չի կապվում օտարերկրա ուժերի հետ՝ և դա շարժման հպարտությունն է»։
21։43 «Ժամը 8-ին պիտի փորձենք շրջափակել մի շարք կառավարական շենքերի մուտքերը», – ասում է նա՝ նշելով, որ չի ասի՝ որոնք կոնկրետ։
21։40 «Փաշինյանը կարդում է Թանկյանի մեկնաբանությունը․ ՀՀժում վերջապես անհավանական բան է կատարվում», – գրել է նա։
21։32 Եվ Թանկյանը, և Ազնավուրը լսել են Երևան գալու Փաշինյանի կոչը, և շարժումը պիտի պատասխան սպասի նրանցից։ Հիշեցնելով վերջիններիս նրանց հայտարարությունները ՀՀ-ում փոփոխությունների մասին, նա կրկին կոչ է անում նրան օր առաջ գնել ավիատոմս և թռնել Երևան։ «Ժողովուրդն օդանավակայանից մինչև Հրապարակ նրանց կբերի ձեռքերի վրա», – ասում է Փաշինյանը։
21:25 Փաշինյանը խոսում է Տիգրան Մազմանյանի և Էրիկ Խաչատրյանի՝ ռադիո ներխուժելու գործով ձերբակալության մասին։ Նա նշում է, որ բոլոր որոշումները կայացրել է անձամբ ինքը․ «Եթե բան ունեք ասելու, ասեք անձամբ ինձ և բաց թողեք այդ տղաներին»։
21։18 «Որևէ մեկը, որ գործում է խաղաղ գործողության տրամաբանությունից դուրս, չունի կապ այս շարժման հետ», – ասում է Փաշինյանը՝ պահանջելով բոլորից չտրվել սադրանքների։
21։10 Պատգամավորի խոսքերով, ընդդիմությունը պիտի կարողանա այսպես անել, որ երկրի բոլոր գերատեսչությունների մոտ հարյուրավոր մարդկանց նստացույցեր լինեն։ Իսկ ավելի ուշ նստացույցերը պիտի տեղափոխվեն գերատեսչություններ։
20:55 Պատգամավորը կոչ է անում շրջանների բնակիչներին տեղական իշխանություններից Փաշինյանի հռչակած «թավշյա հեղափոխությանը» աջակցելու հայտարարություններով հանդես գալ։
Ապրիլի 18-ի առավոտյան ցուցարարները շրջափակել էին Բաղրամյան 26-ն ու Ազգային ժողովի շենքը, իսկ հետո երթով հասել էին Երևանի պետական համալսարան:
Երևանում ցույցերի մասնակիցներից ընդհանուր առմամբ բերման է ենթարկվել 91 քաղաքացի։ Այս պահին ազատ է արձակվել 37-ը։
Օրեր առաջ «Քաղաքացիական պայմանագրի» նախագահ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր համախոհների հետ հանրապետության տարածքով սկսել է «Իմ քայլը» արշավը: Ոտքով քայլելով հանրապետության խոշոր համայնքներով, նա տեղեկացնում է մարդկանց, որ Սերժ Սարգսյանը շարունակելու է ղեկավարել երկիրը, և կոչ անում դուրս գալ փողոց ու կանխել նրա «վերարտադրությունը»:
Սահմանադրության փոփոխությունից հետո Հայաստանը անցում կատարեց խորհրդարանական կառավարման համակարգի, որտեղ երկրի ղեկավարը ոչ թե նախագահն է, այլ՝ վարչապետը: Նախագահի պաշտոնը ապրիլի 9-ին ստանձնեց իշխող մեծամասնության կողմից առաջադրված Մեծ Բրիտանիայում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սարգսյանը:
Ապրիլի 17-ին Հայաստանի Ազգային ժողովը բաց քվեարկությամբ ՀՀ վարչապետ ընտրեց Սերժ Սարգսյանին: Նրա օգտին կողմ է քվեարկել 77 պատգամավոր, դեմ` 17: