2017 թ.-ի Համաշխարհային տնտեսական ֆորումի Անվտանգության ցուցանիշի համաձայն. ուսումնասիրությանը մասնակցող 136 երկրների շարքում Վրաստանը զբաղեցնում է 29-րդ տեղը` 6.0 միավորով:
Վարկանիշում առաջին տեղում Ֆինլանդիան է (6,7), իսկ վերջին տեղում Կոլումբիան (2,6): Այս ցուցանիշը հաշվարկվում է երկրի գործարար հատվածի և զբոսաշրջության անվտանգության ռիսկերի հիման վրա, ներառյալ բռնության և ահաբեկչության ցուցանիշները, և հաշվի չի առնում թեթև հանցագործությունը (հավելված):
2017 թ.-ի ուսումնասիրության արդյունքների համաձայն, Վրաստանի բնակչության 77%-ը կարծում է, որ իրենց բնակավայրում բնակիչների անվտանգությունը պաշտպանված է: Հարկ է նշել, որ վերջին տարիներին ցուցանիշը որոշ չափով վատթարացել է, 2013 թ.-ի ուսումնասիրության արդյունքներով բնակչության 88%-ն պաշտպանված էր զգում, իսկ 2015 թ.-ին` 85%-ը:
Հետաքրքիր է, որ գյուղի բնակչության մոտ ապահովվածության զգացողությունը ավելի բարձր է (91%), քան քաղաքի բնակիչների մոտ (77%), իսկ ամենից քիչ պաշտպանված իրենց զգում են Թբիլիսիի բնակիչները (54%):
Ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ տղամարդկանց շրջանում անվտանգության զգացողությունը կանանցից բարձր է, տղամարդկանց 77%-ը պաշտպանված է զգում, իսկ կանանց շրջանում նույն ցուցանիշը կազմում է 69%:
Անվտանգության հետ կապված ամենատարածված խնդիրներն են մանր խուլիգանությունը, ընտանեկան բռնությունը, կողոպուտը- թալանը, թմրամիջոցների և ալկոհոլի օգտագործումը: Սակայն հիմնական խնդիրը մնում է ալկոհոլի օգտագործումը (29%), ինչը հատուկ շեշտադրում է Թբիլիսիի բնակչությունը (58%):
Ուսումնասիրությունը իրականացել է ACT-ն 2017 թ.-ի մարտին` ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP), Հարավային Կովկասում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գրասենյակի (SCO), և Ավստրիայի զարգացման գործակալության (ADC) հետ:
Հանրային ծառայության միջոցով բնակչության բավարարվածության մակարդակը որոշելու համար, ամբողջ Վրաստանում հարցվել է շուրջ 3 400 չափահաս հարցվող: