Վրաստանում լայն տարածում ունի պաշտոնեական լիազորությունների գործածումն անձնական նպատակներով, և իշխանությունները գրեթե չեն արձագանքում դրան, մինչդեռ ցածր մակարդակի վրա դեռևս կոռուպցիոն դեպքերը հազվադեպ, բայց գոյություն ունեն: Այսպիսին է «Վրաստան-միջազգային թափանցիկություն» կազմակերպության կողմից անցկացված ուսումնասիրության արդյունքները:
Հարցմանը մասնակցած Վրաստանի քաղաքացիների միայն 1%-ն է 12 ամսվա ընթացքում առնչվել կոռուպցիայի հետ՝ ցածր մակարդակում, և դա լիովին համահունչ է նախորդ տարիների ցուցանիշներին:
Միևնույն ժամանակ, հարցվածները վստահ են, որ երկրում կան կոռուպցիայի այլ ձևեր, 51%-ը կարծում է, որ աստիճանավորներն ու պատգամավորները իրենց պաշտոնեական դիրքն օգտագործում են անձնական նպատակների համար:
91%-ը նշում է, որ անձնական նպատակների համար պաշտոնի օգտագործման ամենատարածված ձևերից է բարեկամներին և հարազատներին աշխատանքի տեղավորելը, բիզնեսի հովանավորությունը (86%), բյուջետային միջոցների աննպատակ օգտագործումը (79%) և կոնկրետ խնդիրների լուծման համար կաշառք վերցնելը (58%):
Հարցվածների 52%-ը նաև կարծում է, որ գոյություն ունի պետական աշխատողների և հարազատների բիզնեսին արտոնությունների տրամադրումը:
Հարցվածների 51%-ը վստահ է, որ իշխանություններին չեն հետաքննում այն փաստերը, որոնք վերաբերում են բարձրաստիճան պաշտոնյաներին և անձանց, որոնք մոտ են իշխող կուսակցությանը:
Հարցվածների կարծիքով, պրոֆեսիոնալիզմը կրկին չի հանդիսանում պետական ծառայության մեջ աշխատանքի տեղավորելու հիմնական չափանիշը: 31%-ը կարծում է, որ այս գործում կարևորը հարկավոր ծանոթություններն ու կապերն են:
Նյութը վերցված է bizzone.info-ից