Մաջադիա գյուղի մոտ գտնվող Կորխի անտառում հրդեհի լրիվ վերացման աշխատանքները շարունակվում են, սակայն բոլոր խոշոր օջախները տեղայնացված են, ընթանում են փոքր մխացող հրդեհների վերացման ուղղությամբ հրդեհաշիջման աշխատանքներ:
Բոլոր փրկարարական ծառայությունների անձնակազմերը դեռ աշխատում են տեղում, սակայն վտանգ չկա:
«Իրավիճակը վերահսկելի է, տուժել է մոտ 6-7 հա անտառ: Ծառերը չեն այրվել մինչև վերջ: Ես կարծում եմ, որ նրանք կկարողանան վերականգնվել, քանի որ այրվել են միայն չորացրած մասերը, գագաթներն ու բները այդքան էլ չեն վնասվել», – ասաց Ախալքալաքի շրջանի ենթակառուցվածքների ծառայության, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության բաժնի պետ Ալբերտ Նահատակյանը:
Աղունիկ Այվազյան