Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է անցյալ տարվա վիճակագրությունը, որը հիմնված է Առողջապահության նախարարության տվյալների վրա:
Մեկ տարվա ընթացքում Վրաստանում թոշակառուների թիվն ավելացել է 11 873-ով, իսկ տասը տարվա ընթացքում` 73 757-ով, այսինքն՝ 11%-ով:
Միևնույն ժամանակ, 2017 թ.-ի տվյալներով Վրաստանում 166 046 քաղաքացի համարվում է սոցիալական փաթեթ ստացող: Նրանց թվում են հաշմանդամություն ունեցող 125 064 հոգի, իսկ 23 642 մարդ կորցրել են իրենց կերակրողին, 9 885 պետական փոխհատուցում և 7080 կենցաղային սուբսիդիա ստացողներ և 343 քաղաքական աքսորվածներ: