Վրաստանի կառավարության որոշմամբ հիմնվել է նոր կազմակերպություն, որը կզբաղվի կարիքավոր քաղաքացիներին անվճար դեղորայքի տրամադրման բարձրացումով: Այս մասին այսօր, մայիսի 3-ին հայտարարվել է Վրաստանի կառավարության նիստում:
Ամբուլատոր դեղորայքի մատչելիության պետական ծրագիրը իրականացվում է Վրաստանի կառավարության կողմից 2017 թվականի հուլիսի 1-ից: Ըստ վերջին տվյալների, սույն ծրագրից օգտվել է Վրաստանի մոտ 600 000 քաղաքացի, ովքեր համարվում են սոցիալապես անպաշտպան անձինք կամ քրոնիկ հիվանդություններով միայնակ կենսաթոշակառուներ:
Ավելի վաղ Վրաստանի Առողջապահության և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարեց, որ պետական այս ծրագրից չի օգտվել այնքան մարդ, որքան նախատեսված էր: Ծրագրի շահառուների թվաքանակի ավելացման համար նրա զարգացմամբ կզբաղվի նոր կազմակերպություն, որը հիմնադրվել է մայիսի 3-ին:
Առողջապահության նախարարության նախնական գնահատականներով, քրոնիկ հիվանդությունների բուժման ամենատարածված դեղամիջոցների քանակը պետք է ավելանացնել 23-ից մինչ 50 անվանումով:
Առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն հիշեցրել է, որ դեղերի արժեքը ստեղծվում է արտադրողի գնից, բաշխման-մարքեթինգից, ինքնարժեքից և շահույթից: Նոր մոդելը, ըստ նրա, հնարավորություն կտա իրականացնել սոցիալական նախագիծ և նվազեցնել դեղերի արժեքը:
«Մի կողմից արտադրողը, արդեն հիմնված կլինի բոլորովին այլ պլատֆորմի ընկերության վրա, կանի զգալի զեղչեր և այդպիսի օրինակ մենք ունենք հեպատիտ C-ի բուժման ծրագրի հետ կապված: Մյուս կողմից, պետությունը ակտիվորեն մասնակցում է բաշխման-մարքեթինգին, ինչը զգալիորեն կնվազեցնի ծախսերը», – հայտարարել է Սերգեենկոն:
Ամբուլատոր դեղորայքի մատչելիության պետական ծրագիրը գործում է հարյուր հազարից ցածր սոցիալական միավորով կարգավիճակ ունեցող անձանց համար:
Պետական ծրագրի շրջանակներում առաջին փուլում անվճար դեղեր են ստացել սիրտ-անոթային հիվանդություններ ունեցողները (բարձր ճնշում, սրտի անբավարարություն, կորոնար զարկերակների հիվանդություն), էնդոկրինոլոգիական հիվանդություններ (երկրորդ տեսակի շաքարախտ և վահանաձև գեղձի հիվանդություններ), բրոնխալ ասթմա և քրոնիկ խանգարիչ թոքային հիվանդություն: