Վրաստանի առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոյի հավաստմամբ, 2010 թ.-ին երկրում դեղորայքի գնման ցուցանիշը կազմել է 13%, սա այն դեպքում, երբ 2017 թվականին այն կազմել է 9,6%: Միեւնույն ժամանակ, 2010 թվականին բնակչությունը դեղամիջոցների ձեռք բերման համար տարեկան ծախսել է միջին 318 լարի, իսկ 2017 թվականին, արդեն 450 լարի:
«Ակներև է դեղորայքի օգտագործման կրճատումը, բայց դա բավարար չէ, ավելի շատ պետք է լինի: Ներկայիս մակարդակը այն չէ, ինչին մենք ձգտում էինք: Դեղերի ձեռքբերման ծախսը մեծացել է, հատկապես սա վերաբերում է քրոնիկ հիվանդներին: Սա շատ զգայուն հարց է եւ առողջապահական համակարգի առջեւ ծառացած մեծ մարտահրավեր», – հայտարարել է նախարարը: