Ավարտվեց Բեժանո գյուղում կազմակերպված ֆուտբոլի հուշամրցաշարը, եզրափակիչ էին անցել Բեժանո, Մուրջախեթ, Զակ գյուղերի թիմերը։

Խաղից հետո բոլոր մասնակիցները ծաղկեփնջերով գնացին գերեզմանատուն՝ հարգելու այն մարդկանց հիշատակը, որոնց պատվին կազմակերպվել էր այս հուշամրցաշարը։

Բեժանո գյուղում ֆուտբոլային հուշամրցաշարին մասնակցել են 26 թիմեր Ախալքալաքի շրջանի տարբեր գյուղերից։

Հարկ է նշել, որ մրցաշարում հաղթող ճանաչված Մուրջախեթ գյուղի թիմը իր գավաթը հանձնեց Բեժանոյին, ինչի համար գյուղացիներն իրենց երախտիքը հայտնեցին նրանց։

Հիշեցնենք, որ հուշամրցաշարը կազմակերպել էին Բեժանոյի երիտասարդները, իսկ ֆինանսական բոլոր ծախսերը հոգացել էին գյուղի ռուսաստանաբնակ հայրենակիցները։