Այսօր Ախալքալաքի Նկարչական դպրոցում տեղի ունեցավ ինտերակտիվ պատանեկան ցուցահանդես-մրցույթ, որը կազմակերպել էր Ախալքալաքի ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը «ՆԱՏՕ-ի օրերի» շրջանակներում։

nato 1

Միջոցառմանը ներկա էին Ախալքալաքի քաղաքապետի տեղակալ Արմեն Մարանգոզյանը, Մշակույթի, սպորտի, կրթության, հուշարձանների պահպանման և երիտասարդության հարցերով քաղաքապետարանի ծառայության պետ Վալերի Ստելմաշովը, մանկավարժներ, մրցույթի մասնակից երիտասարդներ և պարզապես հանդիսատես։

nato 3

ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնի Ախալքալաքի գրասենյակի պատասխանատու Թեոնա Զուրաբաշվիլու խոսքով, յուրաքանչյուր տարի Ախալքալաքում նշում են ՆԱՏՕ-ի օրեր։

«Ցուցահանդեսին մասնակցում էին 12 երիտասարդներ, ովքեր ներկայացրել էին նկարներ, թե ինչպես են պատկերացնում ՆԱՏՕ-Վրաստան հարաբերությունները։ Այս միջոցառումը միակը չէ, որ կազմակերպում ենք ՆԱՏՕ-ի օրերի շրջանակներում, երիտասարդների համար ունենք տարբեր ծրագրեր, ինչպես օրինակ «Մեկ օր բանակում» ծրագիրը», – ասում է Թեոնա Զուրաբաշվիլին։

NATO-Georgia

Ցուցահանդեսի հաղթողներին ընտրեց հանդիսատեսը՝ փակ քվեարկությամբ։ Առաջին մրցանակը Զինա Մկոյանինն էր:

NATO-Georgia 1-rd
Երկրորդ և երրորդ տեղերում համապատասխանաբար Նաիրա Մկոյանն ու Լուսինե Հարությունյանն էին։

NATO-Georgia - 2-rd

NATO-Georgia - 3-rd

Բոլոր մասնակիցները ստացան վկայականներ, իսկ հաղթողները նաև նվերներ։

nato julia

Սոնա Տոնականյան