Ախալքալաքում ծառատունկ է իրականացվում: Երկու օրվա ընթացքում տնկվել է 200 ծառ:

Ապրիլի 23-ին և 24-ին Ախալքալաքից դեպի Չամդուրա գյուղ տանող ճանապարհի կողքին ծառատունկ է իրականացվում: Նախաձեռնությունը Ախալքալաքի Սերվիս կենտրոնինն էր, որին սիրով միացել են նաև Քաղաքապետարանի, Շրջանային ժողովի, Սպորտ դպրոցի աշխատակիցներ, խորհրդարանի պատգամավորը և սրտացավ քաղաքացիներ:

caratunk1

«Որոշել ենք այստեղ, որպեսզի ճանապարհի կողքերը սիրուն լինեն, որ ձմռանն էլ ձյունից պաշտպանի»,- ասաց Ախալքալաքի սերվիս կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանը:

Վերջինիս խոսքերով ծառատունկը շարունակական է լինելու, պարբերաբար քաղաքում և քաղաքից դուրս ծառեր են տնկվելու:

Ծառատունկն իրականացվել է 250 մետր տարածքի վրա, որտեղ երեք շարքերով տնկվեց 200 եղևնի, յուրաքանչյուրի բարձրությունը տատանվում էր 1,20 սմ մինչև 1,60 սմ: Ախալքալաքի սերվիս կենտրոնը տնկիների ձեռք բերման համար ծախսել է մոտավոր 1400 լարի: Սկզբնական շրջանում նորատունկ եղևնիները կջրեն յուրաքանչյուր երկու օրը մեկ, այնքան ժամանակ մինչև տնկիները ամրանան:

caratunk

Աղունիկ Այվազյան