Ապրիլի 23-ի երեկոյան, Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի և հոգիների լուսավորության համար, Ախալքալաքի երիտասարդները պահանջատիրական ջահերով երթի էին դուրս եկել:

jah 7

jah q3

Երթն սկսվեց Ախալքալաքի Երիտասարդական կրթամշակութային կենտրոնից, որտեղից «Զորի Զորյան» երիտասարդական միության անդամները, Աեկ-ի սաներն ու մանկավարժները շարժվեցին դեպի քաղաքապետարան: Քաղաքապետարանի դռների մոտ երիտասարդները հնչեցրին Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտմանն ուղղված իրենց կոչ-պահանջը: Նրանք պահանջում են, որ Վրաստանի կառավարությունը ճանաչի և ընդունի 1915 թ.-ին թուրք-սելջուկների կողմից իրականացված ցեղասպանությունը: Նույն կոչը երիտասարդները հնչեցրեցին նաև Ախալքալաքի շրջանային ժողովի շենքի մոտ, ապա ուղևորվեցին դեպի Ախալքալաքի բերդեր, որտեղից էլ սկսվեց ջահերով երթը:

jah 6

jah 9

jah q2

Երթն առաջնորդում էր նաև Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու ավագ քահանա Տեր Եղիշե Հարությունյանը:

jah q

jah 5

Ընթացքում երթին միացան նաև այլ ախալքալաքցիներ, այդ թվում նաև Շրջանային ժողովի պատգամավորներ։ Երթի մոտ 500-600 մասնակիցներ Ախալքալաքի բերդերից շարժվեցին դեպի Սուրբ Խաչ եկեղեցի, որտեղ էլ սուրբ նահատակների հոգու խաղաղության համար տեղի ունեցավ երեկոյան ժամերգություն:

jah3

jah2

jah 1

Եկեղեցու բակում ելույթով հանդես եկան «Զորի Զորյան» երիտասարդական միության անդամները:

«Մենք՝ Զորի Զորյան միության անդամներս և ջահերթի մասնակիցներս պահանջում ենք մեր պետության իշխանություններից և դիմում ենք Ախալքալաքի շրջանային ժողովին՝ ճանաչել և դատապարտել հայոց ցեղասպանությունը։ Այդ ազնիվ քայլով կհամալրենք այն երկրների ցանկը, որոնք ճանաչելով ցեղասպանությունը միանում են հետագա ցեղասպանությունների կանխարգելման համամարդկային պայքարին»,- նշվում էր Երիտասարդական միության անդամի հնչեցրած խոսքում։

jah q4

jah 4

Արթուր Մոսոյան
Քրիստինե Հակոբյան