Հետաքննության արդյունքում, մինչ 2012 թվականը ընկած ժամանակահատվածում բանտարկյալների նկատմամբ նվաստացնող և անմարդկային վերաբերմունք ցուցաբերելու մեղադրանքով, Վրաստանի դատախազությունը ձերբակալել է երեք պատասխանատու անձանց:

Դատախազությունը ձերբակալել է քրեակատարողական դեպարտամենտի Ռուսթավի N6 կազմակերպության նախկին տնօրենին, նախկին փոխտնօրենին ու իրավական ռեժիմի բաժնի նախկին պետին:

Այս մասին տեղեկատվությունը տարածել է Վրաստանի դատախազությունը:

Դատախազության տվյալներով, 2015 թ.-ի հոկտեմբերի 20-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը` «Գեգենավան և մյուսներն ընդդեմ Վրաստանի» գործով որոշում է կայացրել Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի ընթացակարգային մասով խախտում (խոշտանգումների արգելում) բանտարկյալների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի փաստերով, որոնց հիման վրա պետությունը ձեռնարկել է արդյունավետ հետաքննություն անցկացնելու պարտականությունը: Եվրոպական դատարանի որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը և համապատասխան հետաքննության ընթացքը իրականացրել է Եվրոպայի խորհրդի Նախարարների հանձնաժողովը:

Ըստ իրենց տեղեկությունների, հետաքննությունը պարզել է, որ մինչ 2012 թ.-ը ընկած ժամանակահատվածում քրեակատարողական դեպարտամենտի Ռուսթավի քաղաքի N6 հաստատությունում բանտարկյալների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը կրել է սիստեմատիկ բնույթ: Մասնավորապես, 2006 թ.-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին հաստատության տնօրենը, նրա տեղակալը և իրավական ռեժիմի բաժնի նախկին պետը, լիովին անտեսելով բանտային ռեժիմի կանոնները, մշակել են բանտարկյալների հետ վերաբերվելու իրենց կանոնները, նրանց պատժելու, վախեցնելու նաև իրենց ենթարկելու նպատակով: Թվարկված անձանց կազմակերպության տվյալներով, իրավական ռեժիմի աշխատակիցները բանտարկյալներին վերաբերվել են ստորացուցիչ և անմարդկային կերպով, նվաստացնելով նրանց արժանապատվությունը և պատիվը: Մեղադրյալների կազմակերպության տվյալներով, բանտարկյալներից վերցնում էին նրանց օրենքով հասանելի անձնական հիգիենայի իրերը, անկողնային պարագաները: Ստիպողաբար մերկացնում էին, փակում պատժախցում, որտեղ ցածր ջերմաստիճանի պայմաններում ստիպում էին մնալ մի քանի օր: Այս տեսակի անմարդկային վերաբերմունքը Ռուսթավի N6 հաստատությունում կրել է սիստեմատիկ բնույթ և օգտագործվել է պատժի և վախեցնելու նպատակներով:

«2017թ.-ի նոյեմբերի 20-ին, նույն գործով, Գլխավոր դատախազության աշխատանքի արդյունքում, պատասխանատվության են ենթարկվել քրեակատարողական դեպարտամենտի Ռուսթավի քաղաքի N6 հաստատության իրավական ռեժիմի երեք նախկին աշխատակիցներ, ովքեր ըստ ձերբակալվածների, իրականացրել են նվաստացնող ու անմարդկային վերաբերմունք: Բոլոր երեքն էլ խոստովանել են իրենց հանցանքը, և համագործակցել հետաքննության հետ: Այս պահին նրանց մեղադրանքի գործը հետաքննվում է Թբիլիսիի քաղաքային դատարանում:

Ինչ վերաբերում է ձերբակալված անձանց, նրանց արդեն մեղադրանք է ներկայացվել և քննչական հիմնարկը դիմել է դատարան պահանջելով օգտագործել կալանքը նրանց դեմ որպես խափանման միջոց:

Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 1443 կետի երկրորդ մասի «Ա», «Բ», «Գ», «Ե» ենթակետերով (նվաստացնող կամ անմարդկային վերաբերմունք պաշտոնյայի կամ նրան համարժեք անձի կողմից, օգտագործելով պաշտոնական դիրքը, երկու կամ ավելի անձանց նկատմամբ, ձերբակալված կամ այլ կերպ ազատությունը սահմանափակ անձանց, ով գտնվում է անօգնական վիճակում կամ ֆինանսական կամ այլ կախվածության մեջ մեղավորից, անձի նվաստացում կամ հարկադրանք, նրան դնելով անմարդկային, պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող վիճակում, պատճառելով նրան մեծ ֆիզիկական, հոգեկան ցավ և բարոյական տանջանք), պատժվում է առավելագույնը վեց տարի ազատազրկման ժամկետով », – ասվում է դատախազի տեղեկատվությունում:

Ըստ նախարարության, այսօրվա դրությամբ,Վրաստանի դատախազությունը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների հիման վրա հետաքննում է 27 քրեական գործ: Այս բոլոր հանցագործությունները կատարվել են մինչ 2012 թվականը ընկած ժամանակահատվածում: Հետաքննության արդյունքում 2017-2018 թթ.-ին քրեական գործ է հարուցվել հինգ տարբեր քրեական գործերով 13 անձանց նկատմամբ: Բոլոր գործերով ինտենսիվ ռեժիմում անցկացվում են հետաքննական և ընթացակարգային գործողություններ:

Նյութը`1tv.ge