Ապրիլի 7-ին Դիլիջանի միջազգային դպրոցում Մայրության և գեղեցկության օրվան նվիրված միջոցառմանը ախալքալաքցի դաշնակահարուհի Անահիտ Ստելմաշովան «Ատկեն հայկական հիմնադրամի» կողմից արժանացել է կրթաթոշակի դասական երաժշտության ասպարեզում:

Ժյուրիի անդամը նշել է, որ շատ հպարտ է Անահիտ Ստելմաշովի տաղանդով: 11 տարեկան հայ դաշնակահարուհուն Ջավախքից «Ատկեն հայկական հիմնադրամը» կօժանդակի երկար տարիների ընթացքում:

30180155_1793302074065815_1455937168_n
Անահիտը շատ մրցույթների և փառատոնների մրցանակակիր է: Անցյալ տարվա դեկտեմբերին նա ելույթով հանդես է եկել Փարիզի Նապոլեոն Բոնապարտի դահլիճում SOS Talents-ի դափնեկիր դաշնակահարերի ամենամյա համերգին, որտեղ արժանացել է բարձր գնահատականի: Նա պարապում է Միշել Սոնիի կողմից մշակված հատուկ մեթոդիկայով, ինչը նրան հնարավորություն է տալիս շատ արագ և արդյունավետ զարգացնել երաժշտական և տեխնիկական կարողությունները:

Ներկայումս նա աշխատում է աշխարհահռչակ դաշնակահար, UNESCO-ի արտիստ հանուն խաղաղության Էլիսո Բոլքվաձեի հետ:

Սույն թվականի ապրիլին Անահիտը ելույթով հանդես կգա Թբիլիսիի սիմֆոնիկ նվագախմբի հետ ֆորտեպիանոյի համերգին 2 համարով:

Քրիստինե Մարաբյան