Վրաստանի մասշտաբով գրավատների հաճախորդների թիվը 2017 թ.-ին կազմել է 609.4 հազար մարդ: Այսպիսին են Ազգային վիճակագրական ծառայության՝ «Սաքստատ»-ի տվյալները:
Գրավատների կողմից տրամադրված վարկերի ծավալը 2017 թվականին կազմել է 405.8 մլն լարի (ավելի քան 166.6 մլն դոլար): Վարկերի 64,7%-ը տրամադրվել է ազգային արժույթով, իսկ 35,3%-ը` արտարժույթով:
Գրավատան պարտատերերի մեջ բացարձակ մեծամասնությունը՝ 99,4%-ը ֆիզիկական անձինք են:
Առավել ակտիվ գրավատների վարկերից օգտվում են Թբիլիսիում` 67.8%: Հաջորդն Աջարիան է 13%, հետո գալիս են Իմերեթին` 8.3%, Սամեգրելո-Զեմո Սվանեթին` 5.7% և Քվեմո-Քարթլին` 3.3%:
Վարկեր վերցնելու ծավալով նույն տենդենցը դիտարկվում է նաև տարածաշրջաններում: Թբիլիսիում ամենից շատ վարկերից օգտվողները ֆիզիկական անձինք են` 76,1% է: Հետո հաջորդում է Աջարիան` 9.9%, Իմերեթին` 4.8%, Սամեգրելո-Զեմո Սվանեթին` 4.4%, և Քվեմո-Քարթլին` 2.8%:
Հետազոտության համաձայն, 2017 թ.-ի վերջ Վրաստանում ներգրավված դրամական միջոցների ծավալը կազմել է 393.8 միլիոն լարի (մոտ 162 միլիոն դոլար): Դրանց գրեթե կեսը՝ 50.4%, արտարժույթով: Գրավատների շահույթը 2017 թվականին կազմել է 47 մլն 600 հազար լարի (ավելի քան 19,5 մլն դոլար), որից 73,1%-ն ընկնում է Թբիլիսիում գործող գրավատների վրա:
Հետազոտության համաձայն, 2017 թվականի վերջին Վրաստանում ակտիվ գործել է 875 գրավատուն: Դրանցից 55,7%-ը Թբիլիսիում, 12,1%-ը՝ Իմերեթիում, 9,9%-ը` Սամեգրելո-Զեմո Սվանիում, Աջարիայում` 9,7%, իսկ մնացած 12,6%-ը գործում են երկրի այլ շրջաններում:
Նյութը` Бизнес Грузия կայքից