Ախալցխայի «Իմեդի» հիվանդանոցում մահացել է 2 օր առաջ ծննդաբերած, 23-ամյա մի կին: Հիվանդանոցում պնդել են, որ կնոջ և երեխայի հետ ամեն ինչ կարգին է: Մահացածի հարազատները մեղադրում են բժիշկներին:
Մահացածի հարազատները նշում են, որ կինը ծննդաբերել է մարտի 28-ին, իսկ այսօր՝ մարտի 30-ին, նրանց զանգել և հաղորդել են ողբերգության մասին: Բժիշկները նրան մահացած գտել են զուգարանում: Մահացածի հորեղբայրն ասում է, որ եթե իրենց ասեին, որ խնդիրներ կան, նրանք կտանեին Թբիլիսի: Ախալցխայի շրջանի Ծուղրութ (წყრუთი) գյուղի բնակչուհին առաջին անգամ էր ծննդաբերում:
«Նրանք ասացին, որ ամեն ինչ լավ է, միանգամից ինչ կարող էր պատահել», – ասել է մահացածի հորեղբայրը, sknews.ge -ի հետ հարցազրույցում:
Մահացած կնոջ հարազատներն ու ծանոթներն այսօր հավաքվել էին կլինիկայում և պատասխան էին պահանջում բոլոր հերթապահ բժիշկներից:
Կլինիկայի ղեկավար Դավիթ Մաիսուրաձեն հրաժարվել է պաշտոնական հարցազրույցից, պատճառաբանելով, որ հիմա մահացածի հարազատները գտնվում են ազդեցության տակ, և նրանց կողմից արված մեկնաբանությունը կարող է ավելի շատ «կրակի վրա յուղ լցնել»: Սակայն, sknews.ge լրագրողի հետ առանձնազրույցում զրույցում նա նշեց, որ եղել է ֆիզիոլոգիական ծնունդ, և կնոջ հետ ամեն ինչ նորմալ է եղել և հետաքննությունը կորոշի ամեն ինչ:
Կատարվելու է երկու հետաքննություն:
Ներքին գործերի նախարարությունից տեղեկացրեցին, որ այս փաստի հիման վրա Վրաստանի Քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասով ընթանում է հետաքննություն: Հոդվածը՝ անզգուշության հետևանքով մահ, նախատեսում է ազատության սահմանափակում հինգ տարի ժամկետով կամ երկուսից չորս տարի ազատազրկում: