Այսօր, ապրիլի 29-ին, Ախալքալաքում կայացավ Զուրաբ Ժվանիայի անվան պետական կառավարման դպրոցում վրացերեն սովորող ունկնդիրներին վկայականների հանձնման պաշտոնական արարողությունը:

Ախալքալաքում Զուրաբ Ժվանիայի անվան դպրոցում արարողության դահլիճը լի էր մարդկանցով: Այսօր հավաստագրեր հանձնեցին А, A1 և B1 կարգի ունկնդիրներին, հենց այդ կատեգորիաներով է անցկացվում ուսուցումը դպրոցում: Հավաստագրերը պարգևատրեցին Քութայիսիում Ժվանիայի դպրոցի տնօրենի տեղակալ Կոտե Սերվիլաձեն և ծրագրի տնօրեն Մակա Ումիաձեն: Այսօր, վրաց լեզվի իմացության իրենց վկայականները ստացան «Energo Pro Georgia» էներգաբաշխիչ ընկերության աշխատակիցները, ինչպես նաև Հայ Առաքելական եկեղեցու Ջավախքի թեմի ներկայացուցիչները, հանրակրթական դպրոցների ուսուցիչներ և դիմորդներ, ընդհանուր առմամբ 100 մարդ:

sertifikat

Դպրոցում նշեցին, որ վերջերս հանրակրթական դպրոցների վրացերեն սովորել ցանկացող ուսուցիչների թիվը մեծացել է: Ժվանիայի դպրոցում սովորող աշակերտների թիվը նվազել է, քանի որ այստեղ կարող են սովորել միայն 9-12-րդ դասարանների աշակերտները: