Գուդաուրի-Կոբա ճանապարհին արգելված է երթևեկությունը ձնահյուսի վտանգի պատճառով:
Ըստ Ճանապարհային դեպարտամենտի պաշտոնական կայքի տեղեկատվության, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է ձնաբքի և ձնահյուսի վտանգի պատճառով:
Շրջակա միջավայրի Ազգային գործակալության տվյալներով, Մլեթա-Գուդաուրի հատվածում տրանսպորտային միջոցների երթևեկությունը իրականացվում է ոչ կանգառի ռեժիմով: Ավտոտրանսպորտի կանգառն արգելվում է նաև Դարյալի կիրճի 134-135 կմ ավտոճանապարհին:
Ռեժիմի պահպանումը վերահսկվում և համակարգվում է պարեկային ոստիկանության աշխատակիցների կողմից: