Մայիսի 26-ին, ժամը 12:00-ին Ախալքալաքում կսկսվեն Վրաստանի Առաջին Հանրապետության անկախության օրվա նվիրված տոնակատարությունները:

Տեղի գեղարվեստական խմբերը համերգ կտան Ախալքալաքի կենտրոնական զբոսայգում:

Կկայանա գեղարվեստի դպրոցի սաների նկարների ցուցահանդեսը: Նշենք, որ ցուցահանդեսը կկայանա ինչպես Գեղարվեստի դպրոցի դահլիճում, այդպես էլ՝ բաց երկնքի տակ:

Ցուցահանդես տեղի կունենա Ախալքալաքի Գավառագիտական թանգարանում «Ախալքալաքը 1991թ.-ից 2017 թթ. ընթացքում» թեմայով:

Խաս Բախչա կենտրոնական զբոսայգում տեղի կունենա «Մանկական նկար ասֆալտի վրա» միջոցառումը: Մանկապարտեզների և գեղարվեստի դպրոցի երեխաները նկարելու են ասֆալտի վրա և խաղալու ուրախ երաժշտության տակ:

Ապագայի տանը կբացվի ձեռագործ իրերի ցուցահանդես պատրաստված խմբակների աշակերտների կողմից: Ցուցահանդեսը բաց կլինի մինչ հունիսի 10-ը:

Շրջանի գյուղերում կկայանան համերգներ տեղի համույթների մասնակցությամբ:

Կենտրոնական զբոսայգում տեղի կունենա նաև շրջանի շախմատի առաջնություն:

Ախալքալաքի տիկնիկային թատրոնը զբոսայգում կցուցադրի ներկայացում:

Ախալքալաքի Կենտրոնական գրադարանում կկայանա տարբեր ժամանակների տեղի գրողների գրքերի ցուցահանդես:

Նինոծմինդայի Մշակութային կենտրոնում ժամը 14:00-ին կսկսվի տոնական համերգ: Ժամը 16:00-ին տեղի կունենա մարզական միջոցառում «ֆուտբոլասերների համար»՝ Նինոծմինդայի Ֆուտբոլի Լիգայի եզրափակիչ փուլը:

Նինոծմինդայի դպրոցներում տեղի կունենա Վրաստանի Առաջին Հանրապետության ու անկախության թեմատիկ դասեր:

Ինչ իրադարձություններ տեղի կունենան վաղը տարբեր շրջաններում կարող եք տեսնել այստեղ:

.