Այսօր՝ նոյեմբերի 26-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի 5 նոր դեպք է հաստատվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 2 063:
Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 89 նոր դեպք։ Այս դեպքերից 13-ը՝ Ադիգենում, 26-ը՝ Ախալցիխեում, 38-ը՝ Բորժոմիում, 5-ը՝ Ախալքալաքում, 3-ը՝ Նինոծմինդայում և 4-ը՝ Ասպինձայի մունիցիպալիտետում:
Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 1 792 անձ։ Ախալցիխեում՝ 746, Բորժոմիում՝ 337, Ադիգենում՝ 427, Ասպինձայում՝ 136, Ախալքալաքում՝ 120 և Նինոծմինդայում՝ 26:
Իսկ կարանտինային գոտիներում են գտնվում 290 մարդ, որից 66-ը՝ Ախալցիխեում, 224-ը՝ Բակուրիանում:
Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 85 մարդ, գրանցվել է մեկ մահվան դեպք։ Մահացել է Ախալցիխեյի մունիցիպլիտետում 67 տարեկան մի տղամարդ։
Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 710, մահվան դեպքերը 18։
Այս պահի դրությամբ սպասվում է 75 թեստի պատասխան։