Եվրամիության երկրների հետ մուտքի արտոնագրային ռեժիմի գործելու պահից այդ հնարավորությունից օգտվել է 220 000 Վրաստանի քաղաքացի:

Այս մասին Վրաստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Միխայիլ Ջանելիձեն լրագրողներին ասել է ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնում, որտեղ տեղի է ունեցել անցած տարվա կենտրոնի աշխատանքի վերաբերյալ զեկույցի ներկայացումը:

Նախարարը նշել է, որ այցերը հիմնականում իրականացվել են զբոսաշրջային նպատակներով, ինչպես նաև մշակութային և գործարար կապերի հաստատման համար:

«Եվրամիության մեջ կա ապաստան խնդրողների որոշակի քանակ: Նրանք ապաստան են խնդրում սխալ կերպով, անտեղի: Ապաստանի դիմումը տրվում է միայն այն դեպքում, եթե մարդը հալածվում է իր երկրում քաղաքական ճնշման, քաղաքական ազատության սահմանափակման, ինչպես նաև մարդու իրավունքների խախտումների պատճառով: Կան դեպքեր, եթե վերցնենք Շվեդիայի օրինակը, անցյալ տարի ընդհանրապես չբավարարեցին, քանի որ Վրաստանը ազատ երկիր է, որն ապահովում է քաղաքական ազատություն, մարդու իրավունքները շատ ավելի լավ են պաշտպանված, քան տարիներ առաջ: Եվրամիության վեց երկրները Վրաստանը ճանաչել են որպես անվտանգ երկիր մարդու իրավունքների և ազատությունների տեսանկյունից: Համապատասխանաբար, այդ հարցումները հաճախ անօրինական են և չեն բավարարվում: Այդ պատճառով այս վիճակախաղը այդ քաղաքացիների համար է, նրանք ծախսում են իրենց փոքր ռեսուրսները` այնտեղ հասնելու և ապաստան խնդրելու համար», – ասել է Ջանելիձեն: