Ախալքալաքում համերգով և գունեղ ձևավորմամբ նշեցին Տրնդեզը և Սուրբ Վալենտինի տոնը:
Հայկական եկեղեցական տոնը` Տյառընդառաջը միշտ նշվում է կաթոլիկ տոնի` սիրահարների տոն Վալենտինի օրից մեկ օր առաջ: Այս տարի Ախալքալաքի քաղաքապետարանը որոշեց երկու տոնը մեկ օրում նշել` փետրվարի 13-ին:
Սիրո տոների ընթացքում բնությունը որոշեց ուրախացնել Ախալքալաքի բնակիչներին առատ ձյունով: Սպիտակ ձյան ծածկույթի ֆոնի վրա, կարմիր սրտերը, հրեշտակները, սիրահարները և փուչիկները շատ ներդաշնակ ու վառ էին: Տեղական իշխանությունների կողմից առաջին անգամ նշվում է Ախալքալաքում երկու տոնը մեկ ուղերձով:
Ախալքալաքցիներին ուրախացրեցին նաև փոքրիկ համերգով, որի ընթացքում ելույթ ունեցան Ապագայի տան աշակերտները` երգով, երաժշտությունով ու պարով: Նշենք, որ տոնական ձևավորումն այս հաստատության ուսուցիչների և աշակերտների աշխատանքն էր: Համերգին ներկա էին տեղի իշխանությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Ախալքալաքի քաղաքապետարանի պատգամավորները Ախալքալաքում Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականությունը:
Քրիստինե Մարաբյան