«Ընդհանուր կրթության մասին» օրենքում կատարված փոփոխությունները վերաբերվւոմ են դպրոցներում հսկիչներին:
Դպրոցի մանդատուրիները պարտավոր են անչափահասի ձերբակալման դեպքում տեղեկացնել ծնողներին, իսկ հանցանք հայտնաբերելուց հետո անմիջապես դիմել ոստիկանությանը: Այս փոփոխությունները ներառված են Վրաստանի «Ընդհանուր կրթության մասին» օրենքում:
Փոփոխությունների փաթեթը ՆԳՆ-ն պատրաստել է Կրթության և գիտության նախարարության հետ համատեղ, առաջիկայում այն կուղարկվի խորհրդարան:
«Աշակերտների միջև կոնֆլիկտները չեզոքացնելու և դպրոցից դուրս եղած հակամարտությունները կանխելու համար մանդատուրիները անչափահասի ձերբակալման դեպքում պարտավոր են անմիջապես տեղեկացնել ծնողներին, իսկ հանցագործության դեպքում` ոստիկանությանը:
Դպրոցների մանդատուրիների ծառայությունը դառնում է ավելի անկախ և բարձր լեգիտիմացված: Մանդատուրին նշանակվելու է ոչ թե դպրոցի տնօրենի, այլ մանդատուրիների ղեկավարի կողմից, որը կբարձրացնի դատախազի անկախության մակարդակը: Մանդատուրիի ծառայության ղեկավարը, իր հերթին, նշանակվում է Կրթության նախարարի կողմից», – ասվում է օրինագծի մեջ:
Նյութը` Грузия онлайн