Հայ Առաքելական եկեղեցին հունվարի 27-ին նշեց սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը: Օրվա խորհուրդը կրող սուրբ պատարագ մատուցվեց վիրահայոց թեմի բոլոր գործող եկեղեցիներում:

եկեղեցի

Ախալքալաքում արդեն ավանդույթ է դարձել այս տոնը յուրահատուկ շուքով նշել Դիլիսկա գյուղում: Հունվարի 26-ի երեկոյան Դիլիսկայում Տեր Տիգրան քահանա Մխիթարյանը կատարեց երիտասարդների օրհնության կարգ, այնուհետև տոնի կապակցությամբ հանդես եկավ շնորհավորանքի խոսքով: Իսկ առավոտյան Սուրբ պատարագ մատուցեց Վիրահայոց թեմի հոգևոր առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

տատի

սրբազան

Դիլիսկա են այցելում ուխտավորներ շրջանի տարբեր գյուղերից, մարդկանց հոսքը չի դադարում մինչև ուշ գիշեր, երիտասարդները գալիս են գտնելու սիրո ճանապարհը: Հավատացյալները եկեղեցու բակում մատաղ են անում, որ սերն իշխի ամենուր:

Երիտասարդները մեծ սպասումով ու ակնկալիքներով են այցելում եկեղեցի, աղոթք անում, մոմ վառում և փոխանակում, աղի բլիթ տանում, ակնկալելով, որ գիշերը երազում կտեսնեն սիրելիին:

Այս տոնը, թե’ կրոնական, թե’ ավանդական հիմքեր ունի: Եկեղեցական և ժողովրդական հավատալիքները մեկտեղելով այն դարձել է իսկական սիրո, հույսի ու հավատի տոն:

մոմավառություն

խաչքարի մոտ

երիտասարդ մոմ

բլիթ

Սուրբ Սարգսի տոնին անդրադարձել է նաև «Պիրվելի արխի»-ն, ներկայացնում ենք «Մոամբե» լրատվականի մեր գործընկերների պատրաստած տեսանյութը ևս:

Արթուր Մոսոյան