Քաղաքականություն 21 Դեկտեմբերի, 2017 • Վրաստանը ձեռք է բերել ֆրանսիական հակաօդային պաշտպանության համակարգ

Այսօր տեղի ունեցած խորհրդարանական լսումների ժամանակ Վրաստանի Պաշտպանության նոր նախարար Լևան Իզորիան ասել է, որ ֆրանսիական տեխնիկական սարքավորումները, հատկացված հակաօդային պաշտպանության համակարգի համար, արդեն Վրաստանում են: Երկրորդ փուլում ֆրանսիացիները կվերապատրաստեն մասնագետներ, ովքեր կկառավարեն են նոր համակարգերը:

«Մենք ձեռք ենք բերել այս տեխնիկական սարքավորումները, ու այն արդեն Վրաստանում է: Սրանից ելնելով, առաջին փուլում, մենք կանենք ամեն ինչ, որպեսզի մեր ռազմական տարածքը ավելի լավ պաշտպանված լինի և մենք պատրաստակամ ենք մեր ֆրանսիացի գործընկերների հետ շարունակելու երկրորդ փուլը», — խորհրդարանում հանձնաժողովի լսումների ժամանակ ասել է Իզորիան:

Այսօր խորհրդարանում ելույթ են ունենում նախարարների նորացված կառավարության անդամները: Վաղը պատգամավորները կքվեարկեն Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած նոր կառավարության նկատմամբ վստահության հարցը:

Նախարարի խոսքերով, ապրիլին Ֆրանսիա կատարած այցի ընթացքում, նա եղել է արդյունաբերական խմբի գործարաններում, THALES-ի ավիացիոն, ռազմական և ծովային օգտագործման տեղեկատվական համակարգերի և MBDA հրթիռային համակարգերի արտադրությամբ զբաղվող ընկերություններում: Իզորիան նշել է, որ տեղում ծանոթացել է զենքի արտադրության հետ:

2015 թ.-ի ամռանը օդային պաշտպանության համակարգի ձեռքբերման մասին, Վրաստանը Ֆրանսիայի հետ ստորագրել է երկու պայմանագիր: Փաստաթուղթը գաղտնի է:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիան Վրաստանին է տրամադրելու հակահրթիռային համակարգեր, ինչպիսիք են VL MICA և շարժական ռադիոտեղորոշիչ կայանները: Վերջերս պարզ դարձավ, որ Ֆրանսիան որոշել է տեղափոխել «Միստրալ» շարժական հակահրթիռային համակարգերը Վրաստան: Համագործակցության երկրորդ փուլում նախատեսում է վրացի սպաների կողմից ֆրանսիացի մասնագետների վերապատրաստում, որոնք վերահսկելու են օդային պաշտպանությունը:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝