Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը (HRW) Վրաստանում գործող թմրամիջոցների մասին օրենքներն անվանել է «չափազանց խիստ»:
Թմրամիջոցների քաղաքականությունը, որը երկրի շատ քաղաքացիական ակտիվիստներ և փորձագետներ կոչում են ռեպրեսիվ, խոսվում է HRW-ի ամենամյա զեկույցում՝ նվիրված աշխարհի տարբեր երկրներում մարդու իրավունքների խախտմանը:
Կազմակերպությունում նշվում է, որ Վրաստանի իշխանությունները դեռ շարունակում են օգտագործել խիստ օրենքներ, «քրեական հետապնդում իրականացնել այն մարդկանց, ովքեր օգտագործում են թմրամիջոցներ, իսկ նրանց բուժման հնարավորությունները մնում են սահմանափակ»:
HRW հիշեցրել է, որ 2015 թ.-ին Վրաստանի Սահմանադրական դատարանը ճանաչել է մարիխուանայի պահման համար ազատազրկման կանոնը հակասահմանադրական:
«Ի պատասխան 2017 թ.-ի հուլիսին, խորհրդարանը ընդունել է օրենսդրական փոփոխություններ նրա համար, որպեսի բանտային կալանք որպես պատիժ վերացնի մինչ 70 գրամ մարիխուանայի պահման համար: Բայց պահվեց քրեական պատասխանատվության ենթարկելը այն մեծ քանակությամբ պահելու համար», – ասվում է օրեր առաջ հրապարակված զեկույցում:
Չնայած նորարարություններին «թմրադեղերի հետ կապված հանցագործությունները, հաճախ հանգեցնում են անհամաչափ բանտային ազատազրկման, տուգանքների և այլ պատժամիջոցների, որոնք ներառում են իրավունքներից զրկելը», – նշվում է զեկույցում:
HRW-ն նաև գիտի, որ Վրաստանում ոստիկանությունը «ստիպել է հազարավոր մարդկանց թմրամիջոցների թեստեր հանձնել, որոշ դեպքում պահելով նրանց մինչ 12 ժամ»:
Վրաստանի թմրանյութերի քաղաքականության վերաբերյալ զեկույցի հիշատակվում է ռեփեր Միխայիլ Մգալոբլիշվիլիի և Գիորգի Կեբուրիայի ձերբակալությունը: «Birja Mafia» խմբի անդամները ձերբակալվել են 2017 թ.-ի հունիսին՝ թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման և պահման մեղադրանքով: Մգալոբլիշվիլին և Կեբուրիան պնդում էին, որ իրավապահ աշխատակիցներն են թմրամիջոցները գցել նրանց մոտ, ի պատասխան նրանց վրացական ոստիկանության մասին սարկաստիկ տեսանյութի:
«Հանրային բողոքներից հետո իշխանությունները նրանց ազատ արձակեցին, և սկսեցին ստուգել ոստիկանության անպատժելիության մասին նրանց մեղադրանքները», – ասվում է զեկույցում:
Քաղաքացիական ակտիվիստները, հասարակական կազմակերպությունները և փորձագետները Վրաստանում գործող թմրամիջոցների քաղաքականությունն անվանում են անարդյունավետ: Երկրում պարբերաբար անցկացվում է լայնամասշտաբ հանրահավաքներ, պահանջելով թմրանյութերի վերաբերյալ օրենսդրության ազատականացում:
Վրաց իշխանությունները մասամբ համամիտ են ակտիվիստների փաստարկներին և պատրաստ են զիջումների գնալ կողմնակիցներին թմրանյութերի քաղաքականության մեղմացման համար: Վրացական կառավարությունը նաև հայտարարել է թմրամոլների բուժման և նրանց վերաակտիվացման ծրագիրն ընդլայնելու մտադրության մասին:
Այնուամենայնիվ, «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» իշխող կուսակցությունն այս ուղղությամբ որևէ արդյունավետ քայլ չի ձեռնարկել:
Նյութը արտատպված է Новости Грузия -ից