Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Շալվա Խաչապուրիձեն մտադիր է «Վիվամեդ» կլինիկայից պահանջել տեսախցիկների վերջին օրերի արձանագրությունները, քանի որ բանտարկյալի և կլինիկայի ղեկավարության հայտարարությունները չեն համընկնում:
Միխեիլ Սաակաշվիլին Facebook-ում գրել է, որ վերջին օրերին երեք անգամ կորցրել է գիտակցությունը՝ երկու անգամ անցած շաբաթ օրը և այս շաբաթ՝ չորեքշաբթի օրը: Միաժամանակ վերջին անգամ գլուխը հարվածել է մետաղյա սեղանին։
«Վիվամեդ» կլինիկայի կլինիկական տնօրեն Զուրաբ Չխաիձեն արձագանքել է՝ ասելով, որ չի կարող ոչ հաստատել, ոչ հերքել Սաակաշվիլիի գիտակցության կորստի դեպքերը՝ վերջին օրերին։ Նա նաև նշել է, որ Սաակաշվիլին բաժանմունքում չունի մետաղական սեղան, ինքնսինքյան արտաքին վնասվածքներ չի կարող ունենալ։
Չխաիձեն կրկին զգուշացրել է, որ եթե հիվանդը շարունակի հրաժարվել բժշկական նշանակումներից, հնարավոր է բարդություններ առաջանա։