Վրաստանի բնակիչները չորս ամիսների ընթացքում կարող են անցնել անվճար բժշկական փորձաքննություն հեպատիտ C և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի: Այս մասին հաղորդում են աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության Նախարարության մամլո ծառայությունից:

Ըստ նախարարության, զննումները կանցկացվեն երկրի բոլոր տարածաշրջանների Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի (NCDC) լաբորատորիաներում:

Առողջապահության նախարարության փոխնախարարի` Վալերի Կվարացխելիայի խոսքով, հինգ տարի շարունակվող նախագծի շնորհիվ, նրանք պատրաստվում են հաղթահարել հեպատիտ C-ն, իսկ դրանում մեծ դեր ունի զննումները:

«Եթե մենք չբացահայտենք հիվանդներին, ապա ոչ կարող ենք դա բուժել, ոչ էլ հաղթահարել հիվանդությունը: Առաջինը մենք և NCDC-ի աշխատակիցները կհանձնենք արյուն բացահայտելու համար հեպատիտ C վիրուսի առկայությունը», – ասել է Կվարացխելիան:

Նշենք նաև, որ առողջապահության նախարարության որոշմամբ, 2015 թվականի դեկտեմբերի մեկից Մոր և մանկան առողջության պետական ծրագրի շրջանակներում, ինչպես նաև յուրաքանչյուր հղի կին կկարողանա գինեկոլոգի մոտ առաջին այցի ընթացքում անվճար հետազոտվել հեպատիտ C-ի առկայությունը պարզելու համար:

Էդիտա Բադասյան