Վրացական անձնագիրն իր դիրքը բարելավեց միջազգային վարկանիշում անցյալ տարվա Շենգենյան գոտու երկրների հետ առանց մուտքի արտոնագրի ռեժիմի ակտիվացումից հետո:
Անձնագրերի վարկանիշը հրապարակում է Henley & Partners խորհրդատվական ընկերությունը: Այս ցուցակում վրացական անձնագիրը վերև է բարձրացել 15 կետով:
Համաձայն վարկանիշի` Վրաստանը 199 երկրների շարքում զբաղեցնում է 53-րդ տեղը: Նախորդ վարկանիշում Վրաստանը զբաղեցնում էր 68-րդ տեղը:
Վարկանիշում նշվում է, որ Վրաստանի քաղաքացիները կարող են առանց մուտքի արտոնագրի կամ պարզեցված կարգով ճանապարհորդել դեպի աշխարհի 99 երկիր:
Անձնագրերի վարկանիշում առաջատարն է` Գերմանիան, իսկ երկրորդ տեղում` Սինգապուրն է:
Տարածաշրջանի երկրների շարքում Ուկրաինան` 44-րդ տեղում է, Ռուսաստանը` 48-րդ, Թուրքիան` 50-րդ, Ադրբեջանը` 72-րդ, իսկ Հայաստանը՝ 76-րդ:
Աղբյուրը: Новости-Грузия