Դեկտեմբերի 25-ին, Ախալքալաքի քաղաքային այգում, մասնակցությամբ մանկապարտեզների, Երաժշտական դպրոցի, Ապագայի տան և Տիկնիկային թատրոնի անցկացվեց համերգ երեխաների համար:
Երեկ ժամը 15:00-ին, Խաս-Բախչա քաղաքային զբոսայգում տեղի ունեցավ տոնական համերգ, որը նախատեսված էր երեխաների համար: Միջոցառմանը ներկա էին Ախալքալաքի 3 մանկապարտեզների երեխաներ, քաղաքի Երաժշտական դպրոցի կիթառահարներ և Ապագայի տան երեխաները Ձմեռ պապերի պարով: Միջոցառումը վարում էին երիտասարդ կամավորները: Ձմեռ պապի դերը կատարում էր ռուսական դպրոցի ավագ դասարանի աշակերտը, ով Ձմեռ պապի 40-ամյա հագուստով էր: Ամանորյա տոնակատարությանը պատրաստվել էին նաև Ախալքալաքում Հայ առաքելական եկեղեցու թեմի Ապագայի տան և Վերականգնողական կենտրոնի սաների ձեռագործ աշխատանքների սեղանը:
Ցրտի պատճառով քաղաքային զբոսայգում մնացին քիչ թվով ծնողներ ու երեխաներ:
Քրիստինե Մարաբյան