Տեղացած առատ ձյան և վատ տեսանելիության պատճառով, ռուս-վրացական սահման տանող Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի, Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվում է կցորդով և կիսակցորդով բեռնատարների երթևեկությունը: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունն ազատ է:
Այս մասին ասվում է Վրաստանի ճանապարհների դեպարտամենտի հաղորդագրության մեջ:
Դարյալի կիրճում 134-135 կմ ճանապարհի վրա տրանսպորտային միջոցների կանգառն արգելված է:
Այս պահի դրությամբ «Կազբեգի-Վերին Լարսը» միակ գործող սահմանային անցակետն է Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանի վրա: