Այս ընտանիքում դաստիարակվում են 10 տարեկանից ցածր 6 երեխա: Երեխաների վազվզոցի, իրարանցման մեջ, ծնողները ջանք ու եռանդ չեն խնայում երեխաների կրթության, մշակութային և կրոնական զարգացման համար: Մելիքիձեների ընտանիքը սպասում է երկվորյակների:

Ախալքալաքում, որտեղ միջին հաշվով ընտանիքում ծնվում են 2 երեխա և ընտանիքում երրորդ երեխայի ծնունդը համարվում է հերոսություն, Մելիքիձեների ընտանիքը 6 երեխաներով, ընդհանուր առմամբ ֆանտաստիկաճի շարքից է:

family 3

Առավոտյան այս տանը ամենաթեժ պահն է. իրարանցում, աղմուկ, աղաղակ: Հաշվարկված նախաճաշը Մելիքիձեների ընտանիքի մասին չէ: 2-ամյա Մարթան սկսում է արթնացնել բոլորին, քնքշորեն և նրբորեն թոթովում է ինչ-որ մի բան, աշակերտները պատրաստվում են դպրոցին, փոքրերը իրենց հանդեպ ուշադրություն են պահանջում: Ավագ որդին Մաթեն սեղանի շուրջ աղոթում է ուտելուց առաջ, բոլորը ուշադրությամբ լսում են, բայց փոքրերը պահանջում են գունեղ պատմություններ:

Մելիքիձե Մաթեն ընտանիքի առաջնեկն է, չորրորդ դասարանի աշակերտ է: Նա 9 տարեկան է: Մասնակցել է «Քինգս» օլիմպիադային, ինչպես նաև ընտրական փուլերին Wunder Kings օլիմպիադայի եզրափակիչ փուլին: «Քինգսի» առաքելությունը հանրակրթության մակարդակը բարձրացնելն է, ինչպես նաև մշտապես թարմացվող կրթական տեխնոլոգիաների ներդրումը: Մաթեն գնում է լողի, պարի, կարատեի, երգի: Նա շատ է սիրում պատմություն: Մաթեի երազանքն է դառնալ գեներալ և իր կարիերան անել այս ոլորտում: Ծնողները սատարում են նրա գաղափարը: Նրանք մտադիր են 9-րդ դասարանից հետո շարունակել իրենց կրթությունը ռազմական ակադեմիայում: Մաթեին գրավում է զինվորական համազգեստն ու զենքերը:

family 2

Երեք մեծ երեխաները հաճախում էին մանկապարտեզ, նախքան Թբիլիսիից քաղաք Ախալքալաք տեղափոխվելը, այժմ նրանք դպրոց են գնում, մինչդեռ մնացածը մեծանում են տանը:

Խոշոր աչքերով երեխաների մայրը Բարբարե Գալիբինան փորձում է հավասարապես տարածել իր սերը և ուշադրությունը բոլոր երեխաներին: «Մեզ համար կարևոր է ոչ միայն դպրոցում միջնակարգ կրթությունը, այլ նաև երեխաների մշակութային կրթությունը: Մենք լիովին փորձում ենք նրանց ներգրավել տարբեր օլիմպիադաներում, խմբակներում և այլն: Մենք փորձում ենք երեխաներին մեծացնել որպես ճշմարիտ քրիստոնյաների, նրանց մեջ ներդնելով կարդալու հանդեպ սերը», – ասում է Բարբարե Գալիբինան:

family 7

Աննան Ախալքալաքի №3 վրացական դպրոցի երրորդ դասարանի աշակերտ է, 7 տարեկան է: Նա սիրում է երաժշտություն, պար, հաճախում` երգի, լողի: Նա շատ հավաքված և պատասխանատու է, սիրում է ամեն ինչ անել իր ժամանակին: Նա նախընտրում է հագնել կիսաշրջազգեստ և զգեստ:

Նինոն այս տարի գնաց առաջին դասարան: Նա 6 տարեկան է: Նա, ինչպես ընտանիքի մեծահասակ երեխաները, սիրում է պարել, երգել և լողալ: Նա շատ մարդամոտ է, արտահայտում է իր սերը բոլորի հանդեպ: Սիրում է նկարել:

family 5

Մեծ ընտանիքում, երեք տարրական դասարանների աշակերտների հետ, տնային աշխատանքները անելն այնքան էլ հեշտ չէ: Նինոյի և Աննայի բախտը բերել է, նրանք իրենց սենյակներում ունեն իրենց դասասեղանները, և նրանց չեն խանգարում մյուս աղմկող եղբայրներն ու քույրերը: Մաթեն դասերն անում է բոլորի ներկայությամբ, նա ստիպված էր համակերպվել դրան երկար ժամանակ է: Փոքրերը այդ ժամանակ նկարում են, նկարագրում և քննարկում նկարները բարձրաձայն: Մարթան, նկատելով, որ մեծերը լրջորեն նայում են իրենց գրքերին, փորձում է նկարել հենց նրանցում:

Վեց երեխաները անհամբերությամբ սպասում են ևս 2-ի ծնունդին, երկվորյակներին: Երեխաները նույնիսկ նրանց անուններ են ընտրել: Եթե աղջիկներ ծնվեն, նրանց անվանելու են Մարիամ և Թամարա, եթե տղաներ Պետրոս ու Պողոս, իսկ եթե երկու սեռերի ներկայացուցիչներ, ապա Մարիամ և Մարկոս:

family 4

Իոանեն 5 տարեկան է: Դեռ նա միայն գնում է երգի: Նա շատ հետաքրքրված է 3D գրքերով, սիրում է երաժշտություն, հորինում է ոտանավորներ: Նրա ծնողները նկատում են արվեստի հանդեպ ձգտում:

Մելիքիձեների մեծ ընտանիքը մեծ ուշադրություն է դարձնում կրոնական զարգացմանը: Ամբողջ ընտանիքը կիրակի օրերին գնում է վրացական եկեղեցի:

Հեշտ գործ չէ նման մեծ ընտանիք պահելը և փորձել ստեղծել հնարավոր բոլոր պայմանները երեխաների բազմակողմանի զարգացման համար: Ընտանիքի միակ կերակրողը հայրն է, նա զինվորական է: Մինչ օրս ընտանիքն ապրում է բարձրահարկ շենքերում վարձակալած բնակարանում:

Լուկան առանձնապես չի սիրում դուրս գալ բակ, քանի որ այն հեռու է տնից, ընդհանուր առմամբ երեք հարկով: Նա 3 տարեկան է: Ընտանիքում Լուկան ամենից ճարպիկ ու ակտիվ երեխան է:

family 1

Երեխաները պետք է պատրաստվեն քնելու: Բայց մինչ այդ անհրաժեշտ է սենյակները կարգի բերել: Ծրագրի համաձայն սենյակը մաքրելուց հետո միշտ հաջորդում է հետաքրքիր գրքեր կարդալը: Իսկ, քանի-որ երեխաները սպասում են երեկվա գլխի շարունակությանը, նրանք մաքրում են սենյակը հեշտությամբ և առանց քմահաճույքների:

«Երբեմն օգնում է «արագացրեք» կախարդական բառը», – ասում է մայրը:

Marta

Ընտանիքում իրար սիրում են և խնամում, մեծերը օգնում են և հոգ են տանում փոքր եղբայրներին և քույրերին: Եվ քանի դեռ եղբայրները կամ քույրերը չեն ծնվել, բոլոր 5 երեխաները գիտեն, որ պետք է հատուկ խնամք ցուցաբերել Մարթայի նկատմամբ, քանի որ նա ամենափոքրն է:

Կատյա Մոսոյան